6 բան, որ ծնողները չպետք է ասեն դուստրերին

«Լավագույն մտադրություններով» ասված արտահայտությունը կարող է խաթարել աղջկա ինքնավստահությունը և ապագայում լուրջ բարդույթներ առաջացնել:


 


Ինչու արժե մոռանալ գենդերային կարծրատիպերի մասին և ինչ խոսքեր պետք է ասել  դուստրերին:


Սա տղաների համար է


Հոգեբանները վաղուց ապացուցել են, որ երեխաներն իրենց բնույթով ի սկզբանե չեն ընտրում որոշակի խաղալիքներ: Հենց մեծահասակներն են, ելնելով երեխայի սեռից, նրան առաջարկում կա՛մ մեքենաներ, կա՛մ տիկնիկներ։ Շատ արագ երեխան սկսում է որսալ ծնողների սպասելիքները։ Այսպիսով, տղաների մոտ հետաքրքրություն է առաջանում ըմբշամարտի և ճարտարագիտության նկատմամբ, իսկ աղջիկները՝ ասեղնագործության և հանդերձանքի նկատմամբ: Արդյունքում երկուսն էլ կորցնում են զարգացման հնարավորությունները, օրինակ՝ հուզական ինտելեկտը կամ մաթեմատիկական ունակությունները։ Կանոններ չկան։ Թույլ տվեք, որ ձեր աղջիկն ընտրի այն, ինչ իրեն ավելի հետաքրքիր է:


Աղջիկները դա չեն անում


Տղաների կռիվ անելը օրինաչափ է ընդունվում ծնողների կողմից, իսկ աղջիկների դեպքում ուժ գործադրելն անթույլատրելի է։ Ինչպես պաշտպանվել ու պաշտպանել իր անձնական սահմանները, պարզ չէ։ Որպեսզի աղջիկը ապագայում խոցելի չդառնա, օրինակ՝ ընտանեկան բռնության զոհ չդառնա, ասեք նրան, որ նորմալ է կոշտ արձագանքելն ու զայրանալը, երբ ինչ-որ մեկը վիրավորում է իրեն: Եղեք ձեր դստեր հուսալի պաշտպանը, մնացեք նրա կողքին ցանկացած իրավիճակում։ Ցույց տվեք, որ նա միշտ կարող է բացահայտ խոսել իր խնդիրների մասին, որ նա չպետք է դիմանա և լռի։

 

Դու աղջիկ ես։


Նման արտահայտություններ հաճախ են հնչում, երբ ուզում են աղջկան կարգի հրավիրել։ Կարող է թվալ, թե տղաներին ավելի շատ բան է թույլատրվում, բայց նրանցից պահանջները քիչ են։ Մի կենտրոնացեք երեխայի սեռի վրա, ավելի լավ է մանրամասն բացատրել, թե ինչու այս իրավիճակում արժե այսպես վարվել, այլ ոչ թե այլ կերպ։ Ցանկացած սեռի երեխայի համար օգտակար է քաղաքակիրթ հասարակության վարքագծի նորմերին տիրապետելը: Միևնույն ժամանակ, թույլ տվեք երեխաներին տարբերվել, սովորեցրեք նրանց լինել ճկուն՝ անհրաժեշտության դեպքում պահպանել նորմերը և ազատություն տալ զգացմունքներին, եթե դա ոչ մեկին չի անհանգստացնում:

Ես կանեմ


Մեծահասակները սովորաբար ամեն ինչ անում են ավելի արագ և ճիշտ: Երբեմն շտապելով՝ մայրերը իրենք են անում որևէ բան երեխայի փոխարեն, բայց դա չպետք է  սովորություն դարձնել: Երեխան պետք է իմանա իր պարտականությունները և փորձի դրանք կատարել ժամանակին։ Անկախությունը և ինքնավստահությունը կարևոր դեր են խաղում անհատի կայացման մեջ: Վստահեք աղջկան սկզբում պարզ գործեր, որոնցից նա անպայման գլուխ կհանի, հետո ավելի բարդ։ Մի նախատեք, եթե ինչ-որ բան չի ստացվում: Թող իմանա, որ ցանկացած իրավիճակում կարող է լսել ձեր խորհուրդը, ոչ թե քննադատությունը:

 

Կապույտ գույն և կարճ սանրվածք՝ տղաների համար


Տղամարդկանց և կանանց համար որոշակի գույների և նորաձևության ընտրությունը արհեստականորեն է ստեղծվում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները սկսում են նախընտրել կապույտ կամ կարմիր, երբ նրանք նույնականացնում են որոշակի սեռի հետ: Կարևոր է վաղ տարիքից աղջկան տալ հագուստի ընտրության հնարավորություն: Կարող եք ընտրել այնպիսի սանրվածք, որը աղջկան անհանգստություն չի պատճառի և գեղեցիկ տեսք կհաղորդի։ Փնտրեք տարբերակներ, հաշվի առեք երեխայի ցանկությունները, թող դուստրն իմանա, որ իր զգացմունքներն ու կարծիքները կարևոր են

 

Ինչո՞ւ 8 և ոչ 9


Աղջիկների մեծ մասը սիրում է դպրոցի կանոններն ու պահանջները, սովորում է գերազանց տարրական դպրոցում: Ցավոք, գնահատականները միշտ չէ, որ արտացոլում են գիտելիքների իրական մակարդակը, սակայն մեծահասակները ընտելանում են բարձր արդյունքներին և պահանջում են պահպանել նշաձողը: Կարևոր է հիշել, որ գնահատականը դնում է ուսուցիչը,, իսկ դպրոցական գիտելիքները միայն փոքր չափով են բնութագրում աղջկա անհատականությունը։ Օգնեք նրան զարգանալ տարբեր ոլորտներում՝ արվեստ, սպորտ, հասակակիցների հետ ընկերություն, տնային գործեր: Աջակցեք, երբ ինչ-որ բան ձախողվում է: Ավելի ներդաշնակ և անկախ լինելու համար երեխան չպետք է կենտրոնանա գնահատականի վրա: Իսկ ծնողները չպետք է կշտամբեն նրան ցածր գնահատական ստանալու համար։

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

4

TAG: հարաբերություններ, դաստիարակություն, երեխա, ծնող, դուստրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները