Դու վատն ես, մամ․ ինչպե՞ս արձագանքել այս խոսքերին
27.12.2022
Անկախ տարիքից երեխան ցանկանում է լսել այդ խոսքերը: Կարևոր է դրանք հնարավորինս հաճախ ասել:
Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ ձեր դիմաց փշոտ դեռահաս է, որին չի հետաքրքրում ձեր կարծիքն ու քնքշությունը։ Անցումային տարիքում երեխան շատ ավելի ուժեղ է բախվում երկու աշխարհներին՝ մանկական և մեծահասակների:
Մի կողմից նա ցանկանում է, որ իրեն չափահաս ու անկախ համարեն, մյուս կողմից՝ գրկեն, գովաբանեն:
«Ես քեզ սիրում եմ» բառերն իսկապես կախարդական հատկություն ունեն՝ հանգստացնում են և՛ մեծին, և՛ երեխային, վստահություն և ինքնավստահություն են հաղորդում նրան։
Կարեւոր է նման խոսքերը գործով հաստատել, որպեսզի չարժեզրկվեն՝ միասին քննարկեք ձեր խնդիրները, երեխայից սեփական կարծիքը հարցրեք, լսեք, խոսեք, միասին ժամանակ անցկացրեք։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
13.02.2023 Դիտված : 219
21.02.2023 Դիտված : 213
17.02.2023 Դիտված : 213
29.10.2022 Դիտված : 197