Հաճախ ասեք երեխային «սիրում եմ քեզ»
30.09.2022
Դեռահասության ժամանակաշրջանը լի է տարաբնույթ խնդիրներով և բարդություններով։
Այս շրջանը դժվար է ինչպես ծնողների, այնպես էլ դեռահասների համար։
Ծնողների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող է իրենց որդին արձագանքել տարբեր իրավիճակներում:
–ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՀԱՃԱԽ ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ․ Դեռահասը վախեցած է, ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք ի վիճակի չէ ինքնուրույն լուծել։ Դուք կարող եք կոշտ արձագանքել, եթե բախվեք անտակտ պահվածքի հետ, բայց աշխատեք խուսափել ամենօրյա կոնֆլիկտներից և ագրեսիայից:
–ՄԻՇՏ ԿԱՆԳՆԵՔ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ. Նույնիսկ եթե դեռահասը խաբել է կամ իրեն սխալ է պահել, դուք միևնույնն է սիրում եք նրան:
–ԼՍԵՔ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ․ Որպեսզի նա կարողանա խոսել և չվախենալ, որ ի
պատասխան նրա խոսքորի կամ սխալների դուք
կբացականչեք՝ ես ասում էի չէ։
–ՍՈՎՈՐԵՔ ԼՌԵԼ, ԵՐԲ ԴԵՌԱՀԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՈՉԻՆՉ ԱՍԵԼ․Հարգեք նրա անձնական տարածքը, երբեմն մարդուն պարզապես անհրաժեշտ է լռել։
–ՀՐԱԺԱՐՎԵՔ, ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է․ Հրաժարվեք վճռականորեն, բայց սիրալիր, առանց
ագրեսիայի:
–ԽՈՍԵՔ ԱՌԱՆՑ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՇՓՎԵՔ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ ՀԵՏ. Դեռահասը ձեր կողմից հոգատարության, մասնակցության ու աջակցության կարիք ունի, նրան դպրոցում էլ կարող են սովորեցնել։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 326
21.02.2023 Դիտված : 313
17.02.2023 Դիտված : 283
13.02.2023 Դիտված : 281