Ծնողների սխալները երեխայի դաստիարակության գործում

Ծնողները մեծ ուժ և էներգիա են ծախսում իրենց երեխաներին լավագույնը տալու համար: Ցավոք, երեխաների հանդեպ չափից ավելի սերն ու մտահոգությունը հաճախ խանգարում են նրա արժանապատվության, պատասխանատվության և առաջնորդական կարողությունների զարգացմանը:


 

Որոնք են այն սխալները, որ խանգարում են երեխաներին հաջողության հասնել հասուն տարիքում:


1. Մենք թույլ չենք տալիս երեխաներին ռիսկի դիմել

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վտանգը շրջապատում է մեզ ամեն քայլափոխի: Սա հասկանալով՝ մենք այնուամենայնիվ ամեն ինչ անում ենք մեր երեխաներին պաշտպանելու համար։ Եթե երեխան փողոցում չի խաղում, եթե չի  ընկնում, վնասվում, ապա հասուն տարիքում ավելի շատ ֆոբիաներ ու բարդույթներ է ունենում։ Դեռահասը պետք է կռվի հասակակիցների հետ,  դիմանա իր առաջին սերը կորցնելու դառնությանը, որպեսզի դառնա էմոցիոնալ հասուն: Եթե ​​ծնողները վերացնում են բոլոր ռիսկերը երեխաների կյանքից, ապա մեծ է հավանականությունը, որ երեխան ապագայում կունենա ցածր ինքնագնահատական։


2. Մենք շատ արագ հասնում ենք օգնության:

Մենք ձգտում ենք երեխային «օգնել» ամեն ինչում և շրջապատել նրան չափից ավելի հոգատարությամբ։ Վաղ թե ուշ երեխան ընտելանում է նրան, որ ինչ-որ մեկը «կօգնի»: Իրական աշխարհում դա տեղի չի ունենա, ուստի երեխան չի հարմարվում չափահաս կյանքին:


3. Մենք անընդհատ հիանում ենք նրանով

Ժամանակի ընթացքում երեխան սկսում է նկատել, որ մայրիկն ու հայրիկը միակն են, ովքեր կարծում են, որ նա հրաշալի է, մինչդեռ ոչ ոք չի էլ նշում այդ մասին։ Նրանք, իհարկե, գոհ են, որ իրենց գովում են, բայց հասկանում են, որ դրա համար պատճառ չկա։ Եվ եթե մենք ամեն հարցում նրանց գովենք, երեխաները կսկսեն խաբել, չափազանցնել գովասանքի արժանանալու համար:

 

4. Մենք թույլ ենք տալիս, որ մեղքի զգացումը խանգարի հաջողության հասնելուն

Մի վախեցեք ձեր երեխաներին ասել «ոչ» և «ոչ հիմա», և մի վախեցեք, որ դրնից նրանք ձեզ ավելի քիչ կսիրեն: Հաճախ մենք երեխաներին նվիրում ենք այն, ինչ նրանք պահանջում են:  Իսկ եթե ընտանիքում մի քանի երեխա կա, ստիպված մյուսներին նույնպես նվերներ ենք տալիս: Այսպիսով, մեկ երեխայի արժանիքների համար խրախուսվում են բոլորը, իսկ երեխաները վարժվում են հենց այնպես պարգևատրվելուն: Եթե հարաբերությունները կառուցված են միայն նյութական պարգևների վրա, երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ սեր:


5. Մենք չենք հիշում անցյալի սխալները:

Կիսվեք նրանց հետ այն սխալներով, որոնք թույլ եք տվել նրանց տարիքում, բայց մի չարաշահեք բարոյականությունը՝ նման դասն անմիջապես կմերժվի դեռահասի կողմից: Երեխաները պետք է պատրաստ լինեն դիմակայել իրականությանը և պետք է սովորեն պատասխանատվություն կրել իրենց որոշումների հետևանքների համար: Կիսվեք, թե ինչ եք զգացել նմանատիպ իրավիճակներում, ինչպես եք լուծել դրանք և ինչ եք սովորել դրանցից:


6. Մենք սխալմամբ կարծում ենք, որ խելքը կամ շնորհալիությունը հասունության նշան է

Ծնողներին հաճախ թվում է, որ խելացի երեխան պատրաստ է առերեսվել իրական աշխարհի հետ: Միայն այն պատճառով, որ երեխան օժտված է մի ոլորտում, չպետք է ենթադրել, որ նա հեշտությամբ կարող է հաղթահարել ամեն ինչ: Չկան ճշգրիտ ուղեցույցներ, թե երբ պետք է երեխային տրվի ազատության որոշակի մակարդակ: Բայց եթե նկատում եք, որ նույն տարիքի մյուս երեխաներն ավելի ազատ են իրենց ընտրության մեջ և ավելի անկախ, ապա հավանական է, որ դուք ինքներդ եք հետ պահում ձեր երեխային ինքնուրույն որոշումներ կայացնելուց:

 

7. Մենք չենք անում այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին:

Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է օգնել երեխային, նրա համար ստեղծել կյանքի մոդել: Կյանք, որտեղ նա մեծ դեր կխաղա և պատասխանատվություն կկրի իր խոսքերի ու արարքների համար: Դրա համար  նախ ծնողն ինքը պետք է այդպիսին լինի։ Որովհետև երեխան սովորում է ոչ թե խոսքերից, այլ արարքներից: Անգլիական ասացվածք ասում է. «Մի դաստիարակիր երեխային, նրանք միևնույնն է կնմանվեն քեզ։ Դաստիարակի՛ր ինքդ քեզ»:

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Հարաբերություններ, ծնող, երեխա, դաստիարակություն, սխալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները