Յուղեր՝ մաշկի ծերացման դեմ
29.11.2023
Մազերի խնամքի որոշ թերություններ կարող են բացասաբար ազդել նրանց գեղեցկության և առողջության վրա:
Մազերի առողջությունը պահանջում է ոչ պակաս ջանք ու ուշադրություն, քան դեմքի և մարմնի մաշկը։ Ավելին, խնամքի արդյունքն ավելի մեծ չափով կախված է ձեր օգտագործած նյութերի ու տեխնիկայի որակից: Բայց սա դեռ ամենը չէ. շատ կարևոր է նաև չտրվել վատ սովորություններին, որոնք մազերի վատ վիճակի պատճառ են դառնում:
Շամպունն ընտրում եք պատահականորեն
Շամպունի ընտրությունը՝ ըստ մազերի տեսակի, ցանկալի արդյունքի հասնելու գլխավոր գործոնն է։ Որքան շատ վնասված լինի ձեր մազերը, այնքան քիչ ալկալային պետք է լինի բանաձևը: Այսպիսով, նորմալ մազերի համար ագրեսիվ շամպունների օգտագործումը մեծապես չորացնում է թույլ մազերը և գունաբացում դրանք, իսկ խնամող բաղադրիչներով հարստացված շամպունը լավ չի լվանում մազերը, դարձնելով դրանք յուղոտ։
Հաճախ եք օգտագործում կոնդիցիոներներ
Մազերի կոնդիցիոները միշտ չէ, որ օգտակար է: Լրացուցիչ խոնավեցում և խնամք անհրաժեշտ է միայն 5 սմ երկարությամբ մազերին: Հատկապես յուղոտ մազերին ու արմատներին կոնդիցիոներ քսելը աններելի է: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ. մազերի չոր ծայրերը շատ հաճախ կոնդիցիոների անբավարար խտության արդյունք են:
Մոռանում
եք, որ մազերի խոնավության համար միայն խնամքը բավարար չէ
Ձմռանը մազերը միշտ ավելի չոր են, քան ամռանը։ Դրա հիմնական պատճառը չոր օդն է տաքացվող տարածքներում: Չպետք է մոռանալ տանը դնել օդը խոնավացնող սարքեր: Արդյունքում, մինչև գարուն, շատերը ստիպված են լինում սանրվածքը նկատելիորեն ավելի կարճ անել:
Մազերի դիմակը բավականաչափ չեք պահում
Եթե դիմակը պահում եք սահմանված ժամկետից քիչ ժամանակ, ապա համարեք, որ և՛ միջոցը, և՛ ժամանակն իզուր են ծախսվել։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի դիմակը ներթափանցի մազերի կառուցվածք, հետո գործընթացը հասնում է իր տրամաբանական ավարտին` պիգմենտները մնում են մազի կուտիկուլի թեփուկների տակ, և հենց թթվային միջավայրն է նպաստում կուտիկուլը փակելու գործընթացին։ Եթե դիմակը չպահվի, կուտիկուլը կմնա բաց, ինչը նշանակում է, որ մազերը փափուկ, հարթ և փայլուն չեն լինի:
Մազերը
չեք ողողում թորած ջրով կոշտ ջրով լվանալուց հետո։
Քլորով հարստացրած ջրով լողանալը վնասակար է մազերի համար: Դրանից անմիջապես հետո պետք է ողողել մազերը մաքուր ջրով։ Քլորաջուրը չորանում է՝ մազերի վրա առաջացնելով աղի բյուրեղներ։ Սա նկատելիորեն թուլացնում է մազերը, դարձնելով դրանք փխրուն և չոր:
Ներկում եք ոչ կանոնավոր
Անկանոն ներկումը շատ ավելի մեծ վնաս է հասցնում ձեր մազերին, քան ինքնին ներկելը: Պրոցեդուրայից հետո մազերի ողջ կառուցվածքը լցվում է պիգմենտներով և խնամքով, բայց դրանք կտևեն ոչ ավելի, քան մեկ ամիս։ Գունանյութերի աստիճանական լվացումից հետո մազերը մնում են մերկ ծակոտկեն կառուցվածքով, խոցելի՝ չորության, փխրունության և թեփուկների ճաքճքման նկատմամբ:
Շատ հաճախ եք
փոխում երանգները (և կտրուկ)
Հավերժական քմահաճույքներ՝ գունային փոփոխություններով՝ այսօր կարմիր, վաղը՝ սև, մյուս օրը սպիտակ, իսկ պլատինի երանգն ընդհանրապես մահ է մազերի համար։ Այսպիսով, ցանկացած իրավասու վարսահարդար կփորձի հնարավորինս մեղմ փոփոխել երանգների նրբությունները՝ պահպանելով ներկման անհրաժեշտ տեխնոլոգիաները և ժամանակային ընդմիջումները, որպեսզի չվնասեք ձեր գլխավոր գեղեցկությունը:
Թարգմանությունը՝
Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 797
13.02.2023 Դիտված : 752
21.02.2023 Դիտված : 707
17.02.2023 Դիտված : 653