7 վատ սովորություն, որոնք փչացնում են ձեր մազերը
30.09.2022
Ինչպե՞ս սահուն կերպով օրգանիզմը պատրաստել նոր սեզոնին և պահպանել կազմվածքը:
Աշունը մեզ հուշում է, որ շուտով մոտենում են ցրտերը։ Ցուրտ սեզոնին ախորժակը բացվում է։ Ինչո՞ւ։ Բացատրությունը պարզ է՝ մարմնին անհրաժեշտ է ավելի շատ էներգիա՝ մարմնի առողջ ջերմաստիճանը պահպանելու համար։ Բայց, ցավոք, բարձր կալորիականությամբ մթերքները սկում են ավելորդ սանտիմետրեր կուտակել մարմնի տարբեր հատվածներում, որոնցից ամռանը մենք ջանասիրաբար ազատվել էինք։
Ինչպե՞ս պահպանել մարզավիճակը աշնանը. 5 պարզ գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ պահպանել օրգանիզմի հավասարակշռությունը նույնիսկ ցրտին։
Մի խախտեք ձեր սովորական առօրյան
Ցերեկային ժամերը գնալով կրճատվում են, և ամեն օր ավելի դժվար է դառնում առավոտյան արթնանալը։ Բայց, այնուամենայնիվ, արժե ուժ գտնել՝ հավատարիմ մնալոով ձեր սովորական ռեժիմին։ Բանն այն է, որ սեզոնը փոխվելիս օրգանիզմն արդեն սկսում է սթրեսի ենթարկվել, և դա ուղղակիորեն ազդում է մարսողության արագության և ընդհանրապես ինքնազգացողության վրա։ Հետևաբար, մի ծանրաբեռնեք այն լրացուցիչ փոփոխություններով, ավելի լավ է առավոտյան արթնանալու մոտիվացիա գտնեք։ Օրինակ, մտածեք թարմ եփած սուրճի մասին, որը ձեզ կստեղծի օրվա տրամադրությունը:
Խմեք ձեր օրվա համար նախատեսված քանակով ջուրը
Ցուրտ սեզոնին մենք փորձում ենք տաքանալ սուրճ, թեյ կամ կակաո խմելով։ Այդ հեղուկները ներառված չեն ջրի օրական չափաբաժնում, այնպես որ շարունակեք խմել օրվա համար նախատեսված ջուրը։
Կանոնավոր մարզումներ
Աշնանն ու ձմռանը մենք ալարում ենք զբաղվել սպորտով, նախընտրելով տաք ծածկոցի տակ ֆիլմեր դիտել։ Սակայն աշխատեք չմոռանալ մարզումների մասին։ Եթե նախկինում առավոտյան վազում էիք այգում, ապա այժմ դուք կարող եք գտնել այլընտրանքային սրտային վարժություններ տանը, օրինակ՝ բարձրանալ ու իջնել աստիճաններով:
Խնամեք ձեր մարմինը
Եթե ձեզ թվում է, որ լողազգեստի հաջորդ սեզոնը հեռու է, և դուք կարող եք հանգստանալ, ապա հիշեք, որ ամբողջ տարին լավ մարզավիճակում լինելն ավելի լավ է, քան ամառվա սեզոնից առաջ լարված նիհարելն ու առողջությունը փչացնելը: Հատկապես աշնանը մաշկը չորանում է, կորցնում է խոնավությունն ու տոնուսը, ուստի սառը սեզոնի ընթացքում քսուկներն ու յուղերը անփոխարինելի են մաշկի համար։
Կերեք բալանսավորված սնունդ
Վերջին, բայց ոչ պակաս կարևորը բալանսավորված դիետան է: Ցուրտ սեզոնին օրգանիզմն ավելի քան երբևէ աջակցության կարիք ունի։ Կերեք շատ բանջարեղեն և մրգեր՝ վիտամինների համար, միս և ձուկ՝ սպիտակուցի համար, որպեսզի մկանները տոնուսավորված պահեք, իսկ հացահատիկները՝ մանրաթելերի համար, որոնք կօգնեն վերահսկել քաղցը:
Իսկ գլխավոր կանոնը մեկն է՝ սիրեք ձեզ տարվա ցանկացած
եղանակին, հոգ տարեք մարմնի ու մտքերի մասին։ Դուք ձեզ դուր կգաք և՛ ամռանը, և՛
ձմռանը, պարզապես մի քիչ ջանք գործադրեք և վայելեք արդյունքը։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 765
17.02.2023 Դիտված : 703