Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
«Փողի ծառի»՝ թանձրատերևուկի բուժիչ հատկությունները
Թանձրատերևուկը մաքրում է տան օդը վնասակար միկրոբներից և բակտերիաներից։
Երբ կարելի է օգտագործել թանձրատերևուկը որպես բուժիչ միջոց:
Թեթև այրվածքների, կտրվածքների,
կապտուկների, սալջարդերի դեպքում
Մի քանի տերև անցկացնել քերիչով և քսել վնասված հատվածին, վիրակապել և փոխել վիրակապը յուրաքանչյուր 5 ժամը մեկ։
Միջատների խայթոցների դեպքում
Օրական 4 անգամ քսեք այս օգտակար բույսի տերևների հյութով միջատների խայթած հատվածները
Կոկորդի ցավի դեպքում
10 տերևից քամել հյութը, խառնել 300 մլ տաք ջրի հետ։ Օրական 3 անգամ ողողել կոկորդը ուտելուց հետո։
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում
Առավոտյան նախաճաշից մեկ ժամ առաջ կերեք թանձրատերևուկի 2 տերև՝ մանրակրկիտ ծամելով։
Շուրթերի հերպեսի դեպքում
Մի քանի տերևներից քամել հյութը։ Ժամը մեկ քսել հերպեսի ցաներին: Երկու օրից ոչ ավելի:
Արթրիտի, արթրոզի դեպքում
Քամել 13-15 տերևի հյութը, գիշերը քսել ցավոտ հոդերին։
Բայց հիշեք․ Փողի ծառը պարունակում է մկնդեղ, ուստի խորհուրդ չենք տալիս չարաշահել դրանից թուրմերի և հյութի ընդունումը։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 924
13.02.2023 Դիտված : 849
21.02.2023 Դիտված : 845
17.02.2023 Դիտված : 754