Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Հեմոգլոբինի պակասը կամ ավելցուկը կարող է լինել օրգանիզմի հատկություն կամ հիվանդության նշան:
Հեմոգլոբինը արյան կարմիր բջիջների սպիտակուց է, որը երկաթը տեղափոխում է ամբողջ մարմնով: Այն ապահովում է մարմնի բոլոր գործառույթների համար անհրաժեշտ թթվածինը: Հեմոգլոբինի մակարդակի վրա ազդում են տարբեր գործոններ, ներառյալ տարիքը և սեռը:
Հեմոգլոբինի ցածր մակարդակը արյան կարմիր բջիջների պակասի հետևանք է: Դրա պատճառները կարող են լինել.
Ոսկրածուծի հիվանդությունները. Լեյկոզ, լիմֆոմա, ապլաստիկ անեմիա:
Երիկամային անբավարարությունը. Երբ երիկամները ճիշտ չեն գործում, նրանք բավարար քանակությամբ
էրիտրոպոետին հորմոն չեն արտադրում, որը խթանում է արյան կարմիր բջիջների արտադրությունը:
Արգանդի միոման. Ուռուցքներ, որոնք
սովորաբար քաղցկեղային չեն, բայց կարող են ուժեղ արյունահոսություն առաջացնել, ինչը
հանգեցնում է արյան կարմիր բջիջների ցածր քանակի:
Ցածր հեմոգլոբինի ախտանիշներ են գունատ մաշկը, շնչահեղձությունը, սրտի արագ աշխատանը, վերջույթների այտուցվածությունը:
Հեմոգլոբինը բարձրացնելու համար քերիչով անցկացրեք 300-ական գրամ
գազար ու ճակնդեղ , ավելացրեք 300գ մեղր, խառնեք և դրեք սառնարանը։
Ընդունեք 1 ճ.գ. օրական 1 անգամ,
առավոտյան դատարկ ստամոքսին ուտելուց 30 րոպե առաջ։
Մեկ շաբաթից հեմոգլոբինը կկարգավորվի։
Թարգմանությունը՝
Infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 325
21.02.2023 Դիտված : 312
17.02.2023 Դիտված : 282
13.02.2023 Դիտված : 280