Համեմունքներով օգտակար թեյ՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ

Աշնանը, հատկապես, շատ կարևոր է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Առաջարկվող թեյը շատ օգտակար հատկություններ ունի և կարող է կանխել որոշ հիվանդություններ:

Բաղադրությունը.

- Քրքում՝ նվազեցնում է բորբոքումները, օգտակար է սրտի համար, 

- Կոճապղպեղ՝  կարգավորում է մարսողությունը, պայքարում է միգրենի դեմ,

- Դարչին՝  իջեցնում է արյան շաքարը, օգնում մրսածության և գրիպի ժամանակ,

 - Հիլ՝  կանխում է արյան մակարդուկների առաջացումը, մաքրում արյունատար անոթները,

- Մեղր՝  ամրացնում է իմունային համակարգը, էներգիա է հաղորդում օրգանիզմին։

 

Բաղադրատոմսը.

 

1. 500 մլ ջուրը եռացրեք մարմանդ կրակի վրա, ապա ավելացրեք կես ճաշի գդալ կոճապղպեղ և նույնքան դարչին։

 2. Այնուհետեւ ավելացրեք մի պտղունց հիլ եւ 1/5 թ.գ. քրքում, խառնեք։

 3. Ջուրը կրակից մի վերցրեք, եռացրեք եւս 10 րոպե։

 4. Թողեք մի փոքր սառի, քամեք, ավելացրեք 1 ճ.գ. մեղր

Այս առողջարար թեյը պետք է խմել ամեն օր առավոտյան, այդ դեպքում ոչ մի հիվանդություն ձեզ չի սպառնա։


Թարգմանությունը՝ infolife.am-ի

1

TAG: Առողջություն, թեյ, քրքում, դարչին, հիլ, մեղր, դիմադրողականություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները