Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական տարրն է, ինչպես նաև բջիջների գործունեության հիմնական ունիվերսալ կարգավորիչը։ Այն մասնակցում է ոսկորների և ատամների ձևավորմանը, մանկության տարիներին անհրաժեշտ է կմախքի ճիշտ ձևավորման համար, սակայն դրա կարևորությունը օրգանիզմի համար այսքանով չի սահմանափակվում։
Կալցիումը մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը և ազդում մկանների կծկման վրա, ներառյալ սրտի մկանները: Այս մակրոտարրը կարևոր է արյան մակարդման համար և էնդոկրին համակարգի գործունեությունը մեծապես կախված է դրանից:
Կալցիումի պակասը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների, օստեոպորոզի, արյունահոսության խանգարումների, կմախքի հիվանդությունների և հարթ մկանների վնասման:
Եթե կալցիումը ճիշտ քանակով չի մատակարարվում սննդի միջոցով, այն դուրս է գալիս ոսկորներից, ինչը թուլացնում և նոսրացնում է դրանք։
Հնարավորինս պետք է նվազեցնել այնպիսի մթերքների օգտագործումը, որոնք օրգանիզմը զրկում են կալցիումից։
▫️ Արմավենու յուղ
Այն խանգարում է կալցիումի կլանմանը, և ընդհանրապես նվազեցնում է շատ օգտակար նյութերի կլանման աստիճանը։
▫️ Սուրճ
Մեծ քանակությամբ սուրճ խմելը օրգանիզմից հեռացնում է կալցիումը, ինչպես նաև այլ հանքանյութեր:
▫️ Շաքարն ու քաղցր գազավորված ջուրը խանգարում են կալցիումի կլանմանը
Եթե դուք մեծ քանակությամբ քաղցրավենիք եք ուտում, ապա ձեր աղիքային միկրոֆլորան խախտվում է, և բոլոր օգտակար նյութերը ներծծվում են աղիքներում։
▫️ Աղ, ալկոհոլային խմիչքներ
Մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքները, ինչպես նաև մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքները բացասաբար են ազդում կալցիումի կլանման վրա։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 701
21.02.2023 Դիտված : 655
17.02.2023 Դիտված : 598