Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Վաղուց հայտնի է, որ հաղարջի տերեւները պարունակում են մի ամբողջ շարք օգտակար նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա։
Առաջին հերթին, այս բույսն արժեքավոր է պոլիֆենոլային միացությունների հարուստ պարունակության շնորհիվ, ինչպիսիք են ֆլավոնոլները, կատեխինները, պրոանտոցիանիդինները և բիոֆլավոնոիդները:
Այս միացություններն ունեն հակաօքսիդանտ հատկություններ, կանխում են օրգանիզմում ազատ ռադիկալների զարգացումը, ինչպես նաև թթվածնի անկայուն բջիջները, որոնք բացասաբար են ազդում մարմնի բոլոր բջիջների վրա։ Ուստի հաղարջը հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել քաղցկեղով հիվանդ մարդկանց, ինչպես նաև տարբեր տեսակի ուռուցքներ ունեցող մարդկանց:
Հաղարջի տերեւների օգուտները գիտականորեն ապացուցված են մոլի ծխողների, ինչպես նաև մարդկանց համար, ովքեր ապրում են բարձր ռադիոակտիվության և օդի բարձր աղտոտվածության վայրերում: Հաղարջի տերեւներում պարունակվող հակաօքսիդանտները օգնում են հեռացնել տոքսինները մարդու օրգանիզմից։
Հաղարջի տերևները պարունակում են բավականին մեծ քանակությամբ հայտնի միկրոտարրեր, որոնցից են մագնեզիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալցիումը և այլն: Նրանք կարևոր դեր են խաղում մարդու ոսկորների և մկանների համար: Այս տարրերի շնորհիվ ոսկորները ամրանում են և ճիշտ աճում։ Մագնեզիումը և կալիումը դրական են ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա և օգտագործվում են սրտի կաթվածները կանխելու համար։
Հաղարջի տերեւները կարելի է օգտագործել ամբողջ տարին, բայց միեւնույն ժամանակ չչարաշահել դրանք։ Դեղորայքային հումքը պահպանում է իր օգտակար հատկությունները ոչ միայն բնական, այլև չոր և սառեցված տեսքով։
Ամենից հաճախ այս բույսն օգտագործվում է թուրմերի պատրաստման համար, քանի որ տերևներն ունեն տարբերվող բուրմունք: Թուրմերը օգտագործվում են այնպիսի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են.
- բրոնխների հիվանդություններ,
- մրսածություն,
- շաքարախտ,
- անոթային հիվանդություններ,
- հիպերտոնիայի վաղ աստիճանը.
Հաղարջի տերևներից պատրաստված թուրմերը օգնում են ամրապնդել իմունային համակարգը և բարենպաստ ազդեցություն ունենալ ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների և լյարդի աշխատանքի վրա:
Այս հումքը հատկապես արժեքավոր է վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ, որը կուտակվում է բույսի ծաղկման ժամանակ։ Տերեւներն ավելի շատ վիտամին C են պարունակում, քան պտուղները, հետևաբար դրանցով պատրաստված թեյն անփոխարինելի է ձեր օրգանիզմի համար:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 932
21.02.2023 Դիտված : 863
13.02.2023 Դիտված : 857
17.02.2023 Դիտված : 763