Հավի շերտիկներ, ինչպես KFC-ում

Համեղ հավի շերտիկները KFC-ի յուրահատուկ ուտեստն են: Բայց այս ուտեստը կարող եք պատրաստել նաև տանը։

Անհրաժեշտ է․

հավի ֆիլե՝ 500 գրամ

Մարինադի համար.

աղ - 1 թեյի գդալ

պղպեղ - կես թեյի գդալ

պապրիկա - 1 թեյի գդալ

սխտորի փոշի - կես թեյի գդալ

կծու պղպեղ - մի պտղունց

ջուր - 200 մլ

գինու քացախ - 30 մլ.

բուսական յուղ - 20 մլ


Պաքսիմատով խառնուրդ շերտիկները թաթախելու
համար.

ձվի սպիտակուց - 2 հատ

աղ - կես թեյի գդալ

պղպեղ - քառորդ թեյի գդալ

պապրիկա - կես թեյի գդալ

սխտորի փոշի - քառորդ թեյի գդալ

ալյուր

եգիպտացորենի փաթիլներ (ոչ քաղցր)

բուսական յուղ.


Պատրաստման եղանակը

1. Վերցրեք հավի մեծ կրծքամիս և լվացեք հոսող ջրի տակ

2. Կտրատեք հավասարաչափ շերտերով։

3. Խորը ամանի մեջ պատրաստեք մարինադը։

4. Հավի շերտիկները համեմեք աղով, աղացած սև պղպեղով, պապրիկայով և սխտորի փոշիով։ Կարող եք ավելացնել մի պտղունց կծու պղպեղ։

5. Հավի կտորները դրեք մարինադով ամանի մեջ և թողեք երկու ժամ:

6. Պատրաստեք պաքսիմատով խառնուրդը։ Այն պետք է հարել հարիչով, որ փրփրի։

7. Եգիպտացորենի փաթիլները մանրացրեք։

8. Երրորդ ամանը ալյուր լցրեք։

9. Հավի շերտիկները նախ թաթախեք ձվի խառնուրդի մեջ, ապա ալյուրի մեջ, իսկ վերջում՝ մանրացված փաթիլների մեջ։

10. Խորը տապակի մեջ լցրեք մեծ քանակությամբ ձիթայուղ, լավ տաքացրեք։

11. Հավի շերտիկները տապակեք մինչև ոսկեգույն դառնալը:


Խ
րթխրթան շերտիկները տեղափոխեք ափսեի մեջ։ Այն կարելի է մատուցել բանջարեղենի,  խավարտի կամ սոուսների հետ։


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

2

TAG: խոհանոց, հավի կրծքամիս, KFC,պաքսիմատ, եգիպտացորեն, ձու, ալյուր, մարինադ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները