Դեսից-Դենից
Նիդեռլանդներում բանտերը վերածվում են հյուրանոցների
30.11.2022
Հաջողության կարելի է հասնել, միայն եթե հավատում ես ինքդ քեզ ու քո ուժերին
Հաճախ ենք լսել, որ նորաձևության մեծ աշխարհը սիրում է ստանդարտներ, դրանցից ուրս ամեն բան մերժվում է: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ, և երբեմն կարելի է շատ անսովոր կանանց տեսնել նորաձևության հավաքածուներում և ամսագրերի շապիկներին։
Սրանցից մեկը երևանցի երիտասարդ աղջիկ Արմինե Հարությունյանն է, ով պատահաբար է հայտնվել բեմում: Նա, ինչպես պապը՝ նկարիչ Խաչատուր Ազիզյանը, զբաղվում էր գրաֆիկական դիզայնով։ Բայց մի օր Բեռլինում նրան փողոցում նկատում են հայտնի Gucci ապրանքանիշի սկաուտները։
Պատահական հանդիպման շնորհիվ Հարությունյանը մասնակցեց Gucci-ի շոուին, ինչից հետո նրա արտաքինը մեծ իրարանցում առաջացրեց սոցցանցերում: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Արմինեն հայտնվել է աշխարհի ամենասեքսուալ 100 կանանց շարքում, դժվար չէ պատկերացնել նրա ապրումները, քանի որ Արմինեն իրեն երբեք գեղեցիկ չի համարել:
Բայց ֆուրորից հետո եկան դժվար ժամանակներ։ Տուն վերադառնալուն պես նորահայտ մոդելը համացանցում հանդիպեց ատելության հսկայական ալիքի, անգամ մտածեց թողնել ամեն ինչ և ապրել իր նախկին կյանքով: Սակայն ժամանակի ընթացքում աղջիկը հասկացավ, որ բացասական արձագանքներին ուշադրություն դարձնել պետք չէ ու կամքն առավ բռունցքի մեջ:
Եվ նորից ֆուրոր: Չնայած մոդելային բիզնեսում նրա քիչ փորձին, Արմինեն փորձառու գործընկերների հետ հավասար մշակեց հերթակն գեղեցիկ շոուն: Նրանից սկսեցին հարցազրույցներ խնդրել, ցանկացան նկարվել նրա հետ ոչ միայն երկրպագուները, այլև նորաձեւության ոլորտի կուլտային գործիչները։ Աղջիկը ժպիտով է հիշում, թե ինչպես է հյուրանոցի աշխատակիցներից մեկը թակել դուռն ու հայերեն ասել, որ աջակցում է իրեն։ Հյուրանոցից դուրս գալու ժամանակ նրան ուղեկցել է գրեթե ամողջ անձնակազմը, իսկ տաքսու վրացի վարորդը նույնիսկ հրաժարվել է ուղեվարձից։
Իր օրինակով Արմինեն ապացուցեց, որ արտաքինը կարող է ընդունված ստանդարտներից շատ տարբեր լինել։ Իսկ հաջողության կարելի է հասնել, միայն եթե հավատում ես ինքդ քեզ ու քո ուժերին:
17.02.2023 Դիտված : 893
13.02.2023 Դիտված : 819
21.02.2023 Դիտված : 792
17.02.2023 Դիտված : 723