Նիդեռլանդներում բանտերը վերածվում են հյուրանոցների

Մինչ աշխարհը պայքարում է բանտերի գերբնակեցման դեմ, Նիդեռլանդների կառավարությունը ստիպված է փակել բանտերը:


 

Հանցագործության մակարդակը Նիդեռլանդներում վերջին երկու տասնամյակների ընթացքում արագորեն նվազում է։ Այդ պատճառով շատ բանտեր դատարկվել են: Հոլանդացի դատավորները հաճախ իրավախախտներին դատապարտում են այլընտրանքային պատիժների՝ հասարակական աշխատանք, տուգանքներ և էլեկտրոնային ապարանջաններ, ուստի ավելի քիչ հանցագործներ են հայտնվում բանտում:


Բանտում են հայտնվում միայն նրանք, ովքեր չափազանց վտանգավոր են համարվում հասարակության համար, կամ խոցելի մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն։

 

2015 թվականին Նիդեռլանդները վարձակալության է տվել մի շարք դատարկ խցեր Նորվեգիային և Բելգիային: Նորվեգիայից մոտ 250 բանտարկյալներ տեղափոխվել են Նորգերհավեն բանտ։

 

2013 թվականից ի վեր Նիդեռլանդները փակել է 19 բանտ։ Որոշ փակ բանտեր վերածվել են ապաստան հայցողների համար կացարանի, իսկ մյուսները՝ հյուրանոցների և բնակարանների:

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

5

TAG: դեսից­­ դենից, Նիդերլանդներ, բանտ, հյուրանոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները