Ինչու մարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ. 10 ամենաազնիվ պատճառները

Որոնք են երեխաներ չունենալու հիմնական դրդապատճառները.

Հասարակությունը պնդում է, որ երջանկությունը մայրության մեջ է, և ոչ մի ընտանիք ամբողջական չի լինում առանց երեխայի: Երբեմն մարդիկ առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում երեխա ունենալ, բայց հնարավոր է, որ ծնող լինելուց հրաժարվելը անձնական, կշռադատված և հաստատուն որոշում է։

Որոնք են երեխաներ չունենալու հիմնական դրդապատճառները.

Անորոշությունը

Որոշ մարդիկ վախենում են երեխա ունենալ, քանի որ վստահ չեն նրա անհոգ ապագայի վրա։ Սրանք պարզապես տագնապային ախտանիշներ են, քանի որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի երեխաների հետ, երբ նրանք մեծանան, դեռ ոչ մեկին չի հաջողվել երեխաներին պաշտպանել ամեն ինչից:


images

images

Գերբնակեցումը

Որոշ զույգեր վերլուծում են մոլորակի իրավիճակը և հասկանում, որ դժվար ժամանակներում աշխարհին ևս մեկ մարդ պետք չէ։ Գերբնակեցում, ռեսուրսների անհավասար բաշխում, կլիմայական խնդիրներ՝ այս ամենը ստիպում է մարդկանց կամավոր հրաժարվել երեխաներից՝ գլոբալ խնդիրները չսրելու համար։

Լքված երեխաները

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկներով աշխարհում կա գրեթե 3 միլիոն որբ։ Երբեմն մարդիկ գիտակցված հրաժարվում են երեխա ունենալ, փոխարենը երեխաներ են որդեգրում մանկատնից:

Անհամաձայնությունը ընտանիքում

Հաճախ զույգերից մեկը դեմ է լինում երեխա ունենալու որոշմանը: Երբեմն հարազատների դժկամությունն ազդում է անձնական կարծիքի վրա։ Մարդիկ նախընտրում են չունենալ երեխաներ՝ սիրելիների հետ հարաբերությունները պահպանելու համար։

Ծննդաբերելու ցանկություն չունենալը

Լինում են դեպքեր, երբ մարդիկ անձնական պատճառներով հրաժարվում են ցեղի շարունակականությունից: Ոմանք չեն ցանկանում ժառանգաբար փոխանցել հիվանդությունները, արտաքին թերությունները, անգամ ազգանունը: Օրինակ գերմանացի ռազմական հանցագործի թոռնուհի Բետինա Գյորինգը եղբոր հետ անցել է գիտակցված ստերիլիզացման ընթացակարգ։

Կյանքի ոճի փոփոխությունը

Երբ մարդը ապրում է միայնակ կամ զուգընկերոջ հետ, նրան հաջողվում է պահպանել ազատությունը, կենտրոնանալ ինքնազարգացման և իր կարիքների վրա։ Սա կարելի է համարել եսասիրության դրսևորում, բայց իրականում դա ազնվություն է. եթե չկա ուժ և ցանկություն փոխելու սովորական կենսակերպը, ապա դժվար թե երեխաների մասին մտքեր առաջանան։

Զուգընկերոջ բացակայությունը

Սա հատկապես վերաբերում է կանանց: Դժվար է երեխա մեծացնել, գումար վաստակել և միայնակ կառավարել կյանքը, ուստի արտաքին աջակցության բացակայությունը կարող է մայրությունից հրաժարվելու պատճառ դառնալ։ Այդպես վարվեց նաեւ դերասանուհի Ռենե Զելվեգերը, ով ուներ բազմաթիվ ռոմանտիկ սիրավեպեր, բայց ոչ մի լուրջ հարաբերություն։

Կարիերա

Կարիերայի սանդուղքով բարձրանալու ցանկությունը յուրաքանչյուր մարդու սովորական ցանկությունն է։ Երեխաները կշեղեն աշխատանքից և կստիպեն ձեզ ուշադրությունը տեղափոխել ընտանիքի վրա:

Փողի բացակայությունը

Երբ ֆինանսական վիճակն անկայուն է, ապա երեխաներ ունենալն ուղղակի անպատասխանատվություն է: Երեխաների մեծանալուն զուգահեռ աճում են նաև ծախսերը:

Անտարբերությունը երեխաների հանդեպ

Ոչ բոլոր մարդիկ են զգում երեխաների հանդեպ ակնածանք և անվերապահ սեր: Սա նորմալ է, ոչ ամոթալի և միանգամայն բնական՝ ինչպես բոլորը չեն դառնում ուսուցիչներ, այնպես էլ ոչ բոլորը կարող են ծնող դառնալ: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուրն ինքն է որոշումներ կայացնում ընտանիքի վերաբերյալ:

8

TAG:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները