Ուտել, թե չուտել կարտոֆիլի ֆրի

Շատերի կողմից սիրված այս ուտեստը չի կարելի համարել դիետիկ սնունդ, քանի որ այն պատրաստվում է մեծ քանակությամբ յուղի մեջ:

Իսկ եթե պատրաստման ընթացքում չեն պահպանվում նաև որոշակի կանոններ, ապա ֆրին դառնում է ավելի շատ վնասակար, քան օգտակար մթերք, իհարկե, եթե դրա օգտագործումը չի չարաշահվում:

 

 

1️. Այն գիրացնում է։ Կարտոֆիլն ինքնին հագեցած է կալորիաներով, և կարտոֆիլ ֆրի պատրաստելու համար անհրաժեշտ տապակման գործընթացը ավելացնում է  կալորիաների քանակը:

 

2️. Այն հրահրում է շաքարախտ։ Կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս

 

3️. Այն ազդում է տեսողության վրա: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ակրիլամիդը, որը կարտոֆիլի մի մասն է, ազդում է աչքի ցանցաթաղանթի զարգացման վրա։

 

4️. Վնասակար է սրտի համար։ Կարտոֆիլ ֆրիի չարաշահումը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ և առաջացնում հիպերտոնիա:  

 

5️. Ֆրիի չարաշահումը քաղցկեղ է առաջացնում։ Կարտոֆիլ ֆրին պարունակում է ակրիլամիդ կոչվող նյութը, որն առկա է նաև ծխախոտի ծխում: Խորը տապակման հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանի դեպքում ակրիլամիդը դառնում է քաղցկեղածին: Ֆրիի կանոնավոր օգտագործումը մեծացնում է երիկամների, էնդոմետրիումի և ձվարանների ուռուցքների վտանգը։

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

2

TAG: Դեսից-դենից, կարտոֆիլ. ֆրի, կալորիա, գլյուկոզա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները