Ուտել, թե չուտել կարտոֆիլի ֆրի
29.11.2023
Աստղաբանների կարծիքով՝ նման երեք նշան կա։
1-ին տեղում Երկվորյակներն են
Պատվավոր առաջին տեղը իրավամբ բաժին է հասել Երկվորյակներին։ Նրանց ղեկավարում է Մերկուրին՝ բանականության մոլորակը։ Նրա շնորհիվ է, որ Երկվորյակները սուր միտք ունեն, նկատում են ամենափոքր մանրուքները և միշտ ձգտում են գիտելիքի։ Մերկուրիի հովանավորության շնորհիվ Երկվորյակները կարողանում են հստակ արտահայտել իրենց մտքերը, փոխանցել և ստանալ տեղեկատվություն մարդկանցից։ Երկվորյակները սիրում են սովորել: Մերկուրին Երկվորյակներին տալիս է զարմանալի հիշողություն, նյութի և տրամաբանության արագ ընկալում: Շատ դեպքերում Երկվորյակները մաթեմատիկներ են։
2-րդ տեղում Կույսերն են
Կույսը, ինչպես և Երկվորյակը, կառավարվում է Մերկուրիի կողմից: Կույսի ուժեղ կողմերն են՝ ինտելեկտը, վերլուծելու կարողությունն ու նրբանկատությունը։ Կույսին դժվար է մոլորեցնել իր գործնականության և չափավոր քննադատության պատճառով։ Կույսերը հաճախ են խորասուզվում գիտության ու հետազոտությունների մեջ։ Բացի այդ, նրանք կարող են լինել հիանալի բժիշկներ և բուժաշխատողներ:
3-րդ տեղում են Ջրհոսները
Ջրհոսին կառավարում է Ուրան մոլորակը։ Շրջապատողները նրանց ընկալում են որպես անսովոր մարդիկ: Նրանք սիրում են ամեն ինչ անել իրենց ձևով։ Ջրհոսների մեծ մասը լավ տիրապետում է էլեկտրոնիկային, հետևում է նոր թրենդներին և սիրում է ժամանակակից ամեն ինչ: Երբեմն թվում է, թե նրանք ապագայի մարդիկ են։ Ջրհոսները սիրում են գիտական, հոգեբանական և սոցիալական փորձեր անել:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 797
13.02.2023 Դիտված : 752
21.02.2023 Դիտված : 707
17.02.2023 Դիտված : 653