Հոգեբանական թեստ «Մարդիկ ծառի վրա»

«Մարդիկ ծառի վրա» կոչվող հոգեբանական թեստը ծիծաղելի է թվում, բայց իզուր: Թեստը ստեղծվել է կարևոր նպատակով՝ ուսումնասիրելու երեխաների հուզական վիճակը կրթության ընթացքում։ Թեստն օգտակար կլինի նաև մեծահասակների համար։


 

Թեստի էությունն անսահման պարզ է.

Ծառի վրա կան մարդիկ՝ տարբեր դիրքերում։ Գտեք ձեզ ծառի վրա, որտե՞ղ եք դուք գտնվում:

 

Իսկ մեկնաբանությունը հետևյալն է.

1 և 3, 6 և 7 - նպատակասլաց մարդ եք, ով ոչնչից չի վախենում՝ ոչ մի խոչընդոտից:

2, 11 և 12, 18 և 19 - շփվող մարդ եք, որի նպատակն է օգնել ընկերներին և ընտանիքին:

4 – կայուն կյանքի դիրքն օգնում է լավ արդյունքների հասնել բիզնեսում, հատկապես, եթե ճանապարհին լուրջ դժվարություններ չեն առաջանում:

5 – բնութագրվում է արագ հոգնածությամբ, թուլությամբ՝ էներգիայի և կենսունակության փոքր պաշարների պատճառով:

9 – պարզապես շատ կենսուրախ մարդ եք կյանքում, ժամանցի սիրահար:

13 և 21 – անհանգստությունն ու մեկուսացումը հանգեցնում են ընկերների շրջանակի և հաղորդակցման հմտությունների նվազեցմանը:

8 – սիրում եք ընկղմվել ձեր աշխարհի մեջ, երազել և մտածել:

10 և 15 – հարմարվում եք կյանքի իրավիճակներին, լիարժեք ներդաշնակ եք շրջապատող աշխարհի հետ:

14 – կա ներքին ճգնաժամ, զգացմունքային խնդիրներ և նույնիսկ դեպրեսիայի սկիզբ:

20 – առաջնորդի ուռճացված ինքնագնահատական ունեք, շրջապատից առավելագույն ուշադրություն եք պահանջում ձեր անձի նկատմամբ:

16 – հոգնել եք կյանքից և ուրիշներին աջակցելու անհրաժեշտությունից, ուստի ինքներդ եք աջակցություն ակնկալում 17-րդից:

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

1

TAG: Դեսից-դենից, թեստ, մարդիկ ծառի վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները