Ուտել, թե չուտել կարտոֆիլի ֆրի
29.11.2023
Գոյություն ունի ճարպակալման գենետիկ նախատրամադրվածություն, բայց դա չի նշանակում, որ մարդը դատապարտված է ցմահ տառապելու ավելորդ քաշից։
Մարդու մոտ «գիրության գենի» առկայությունը կարելի է հաստատել միայն հետազոտության միջոցով։ Եվ միայն այն փաստը, որ նրա ընտանիքում շատ են ավելորդ քաշ ունեցող մարդիկ, դեռ չի նշանակում, որ նա լուրջ խնդիրներ ունի գենետիկ մակարդակում։
Նման «ժառանգական գիրության» համար շատ դեպքերում մեղավոր են ոչ այնքան գեները, որքան ընտանիքում որդեգրված սննդային սովորությունները՝ չափից շատ ուտելը, յուղոտ ու քաղցր ուտելիքի հանդեպ սերը, երեխաներին չափից շատ կերակրելը և այլն։ Եթե այս սովորությունները շտկվեն, քաշը կնվազի, չնայած «ծանր ժառանգականությանը»։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 1117
21.02.2023 Դիտված : 1079
13.02.2023 Դիտված : 1027
30.10.2022 Դիտված : 972