Հետաքրքիր փաստեր գրկախառնության մասին

 

Գրկախառնությունը, թերևս, ամենահեշտ միջոցն է մի փոքր ավելի երջանիկ դառնալու համար: Ինչու է գրկախառնությունն այդքան օգտակար մեր առողջության համար և ինչ է կատարվում մեր օրգանիզմում գրկախառնվելու ժամանակ:


Արտադրվում է օքսիտոցին

Օքսիտոցինը կոչվում է կապող հորմոն: Այն բարձրացնում է մարդկանց միջև վստահության մակարդակը, նվազեցնում է կորտիզոլի՝ անհանգստության հորմոնի ազդեցությունը:


Արտադրվում է էնդորֆին

Էնդորֆինները քիմիական միացություններ են, որոնք արտադրվում են ուղեղի կողմից: Օրգանիզմի վրա դրանք ունեն անալգետիկ ազդեցություն։ Երբ երեխան ընկնում կամ հարված է ստանում, բնազդաբար վազում է մոր մոտ, որպեսզի նա կարողանա համբուրել, գրկել ու մխիթարել նրան: Գրկախառնությունները և ընդհանուր առմամբ մեղմ հպումները կարող են նվազեցնել ցավի ուժգնությունը:

 

Խթանվում է տիմուսային գեղձը

Այս խորհրդավոր օրգանը գտնվում է մեր կրծքավանդակի հետևում։ Մանկության տարիներին հենց տիմուսային գեղձն է մեծապես պատասխանատու օրգանիզմի իմունիտետի ձեւավորման համար։ Թեթև ճնշումը կրծքավանդակի վրա դրական հուզական լիցքով խթանում է այն և միացնում ներքին պաշտպանական համակարգը։

 

Խթանվում է նյարդային համակարգը

Գրկախառնությունները տալիս են որոշակի բիոէլեկտրական ռեակցիա, որը հանգստացնում է նյարդերը։ Գրկախառնվողի մաշկը կարծես տեղեկություն է ստանում, որ աշխարհն ապահով է, իսկ ինքը՝ մարդն ընդունված ու սիրված է ինչ-որ մեկի կողմից։

Գիտնականներն ապացուցել են, որ վաղ տարիքում գրկախառնությունները նպաստում են մարդու մեջ սիրելու կարողության զարգացմանը։ Եթե ​​մինչև 7 տարեկան երեխային զրկեն գրկախառնություններից, նա չի կարողանա սիրել ուրիշներին։ Նա կարող է դառնալ հոգեպես անկայուն մարդ կամ սոցիոպաթ:

Գրկախառնությունը աջակցության, սիրո և ընկերության ցուցադրություն է: Այն պարզապես ֆիզիկական ժեստ չէ, այլ գործիք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության վրա:

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

 

 

 

 

 

0

TAG: Դեսից-դենից, գրկախառնություն, օքսիտոցին, էնդորֆին, իմունիտետ, տիմուսային գեղձ, երջանիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները