Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Ինչ է պետք ուտել ամեն ինչ լավ հիշելու համար, այդ թվում ծննդյան օրերն ու հեռախոսահամարները:
Գաղտնիք չէ, որ ուղեղի ակտիվ աշխատանքի համար անհրաժեշտ է մաքուր օդ շնչել, կանոնավոր մարզվել և ճիշտ սնվել։ Ահա այն մթերքների ցանկը, որը կօգնի ձեզ լավ վիճակում պահել հիշողությունը:
Սերմեր, ընկուզեղեն
Սերմեր «չրթելը», պարզվում է, շատ օգտակար է։ Սերմերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E - որը պաշտպանում է ուղեղի բջիջները ազատ ռադիկալների հետևանքով առաջացած վնասներից, դանդաղեցնում է դրանց ծերացումը: Սերմերը պարունակում են նաև ֆոսֆոլիպիդներ և ստերոլներ՝ նյութեր, որոնք կարող են բառացիորեն երկարացնել կյանքը, պահպանել երիտասարդությունը և զգալիորեն բարելավել մարդու առողջությունը: Ի դեպ, նույն հատկություններն ունի նաև ընկուզեղենը։
Կակաո
Կակաոյի հատիկները պարունակում են ֆլավոնոիդներ՝ հատուկ հակաօքսիդանտներ, որոնք լավ ազդեցություն են ունենում ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու համար: Հայտնի է նաև, որ դրանք դանդաղեցնում են ուղեղի տարիքային փոփոխությունները, ուստի մի կտոր շոկոլադը կեսօրին հենց այն է, ինչը պետք է ձեր ուղեղին։ Բնականաբար, շոկոլադը պետք է հարուստ լինի կակաոյի հատիկներով (առնվազն 75%): Ավելի լավ է խմել բնական հումքի փոշուց պատրաստված կակաո, այլ ոչ թե քաղցրացված կիսաֆաբրիկատ։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը յուրահատուկ ըմպելիք է, որը նպաստում է ինչպես մարմնի, այնպես էլ ուղեղի առողջությանը։ Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ՝ բնական հակաօքսիդանտներ՝ հակաբակտերիալ հատկություններով։ Դրանք հակազդում են ազատ ռադիկալների հարձակումները, ինչը նշանակում է, որ դանդաղեցնում են մարմնի ծերացումը և կանխարգելում քաղցկեղն ու «հոգեկան» հիվանդությունները։ Մի մոռացեք կանաչ թեյի մեջ պարունակվող կոֆեինի մասին, որն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը և լավացնում հիշողությունը։
Սպանախ
Սպանախը, ինչպես ցանկացած կանաչի, շատ օգտակար է օրգանիզմի, բայց հատկապես ուղեղի համար։ Այն պարունակում է լյուտեին, բետա-կարոտին, ֆոլաթթու և վիտամիններ (մասնավորապես, վիտամին K) - ընդհանուր առմամբ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ուղեղի ակտիվ աշխատանքի, հիշողության և ուշադրության համար:
Ձու
Ձուն խոլինի հրաշալի աղբյուր է՝ բջջային թաղանթի առանցքային բաղադրիչներից մեկը և նրա աշխատանքի կարևոր մասնակիցը։ Խոլինը նպաստում է ացետիլխոլինի նեյրոհաղորդիչի արտադրությանը, որը թույլ է տալիս նյարդային բջիջներին կայուն կերպով ուղարկել և ստանալ նյարդային ազդակներ։ Խոլինի օրական բավարար ընդունումը լավ հիշողության բանալին է: B վիտամինները, որոնք հայտնաբերված են նաև ձվի մեջ, օգնում են դանդաղեցնել ուղեղի բջիջներում տարիքային փոփոխությունները:
Կոկոս
Կոկոսի միսը և կոկոսի կաթը հարուստ են ճարպաթթուներով, որոնք օգնում են ակտիվ պահել ուղեղի գործառույթները և պաշտպանել ուղեղի բջիջները ծերացումից: Ի դեպ, կոկոսի յուղով բանջարեղենի վրա հիմնված դիետան կօգնի արագ նիհարել։
Ավոկադո
Էներգիայի և սննդանյութերի այս մառանը պարտադիր է առողջ ապրելակերպի համար: Ավոկադոն պարունակում է վիտամին E, որը լավացնում է հիշողությունը և նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության վտանգը։ Եվս մի քանի կարևոր բաղադրիչներ են վիտամին K-ն և ֆթոլատները, որոնք միասին պաշտպանում են ուղեղի անոթները արյան մակարդումից (ինսուլտի կանխարգելում)։
Հապալաս
Հապալասը զարմանալի հատապտուղ է: Այն պարունակում է մանգան, որն առաջին հերթին նպաստում է տեսողությանը՝ պահպանելով այն պատշաճ մակարդակի վրա։ Սակայն հապալասի երկրորդ՝ կյանքը փրկող գործառույթը ուղեղի աշխատանքի խթանումն ու հիշողությունը բարելավելն է: Դրան նպաստում են հատապտղի մեջ պարունակվող պոլիֆենոլները, C և K վիտամինները և գալիկաթթուն, որը պաշտպանում է ուղեղի բջիջները սթրեսից և դեգեներացիայից: Ի դեպ, մտավոր ունակությունները պաշտպանելու առումով հապալասին միանգամայն հնարավոր է ավելացնել այլ «մուգ» հատապտուղներ՝ մոշ, կեռաս և քաղցր բալ:
Խնձոր
Խնձորն ունի շատ օգտակար վիտամիններ։ Պարունակում է հակաօքսիդանտ ֆլավոնոիդ քվերցետին, որը պաշտպանում է մեզ հիշողության կորստից և ուղեղի գործունեության նվազումից:
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 326
21.02.2023 Դիտված : 313
17.02.2023 Դիտված : 283
13.02.2023 Դիտված : 280