5 նշան, որ դուք ճիշտ չեք սնվում

Մեզանից յուրաքանչյուրը մի քիչ սննդաբան է։ Մենք ուշադրություն ենք դարձնում սննդի կալորիականությանը, դրա բաղադրությանը, փորձում ենք չմոռանալ առողջ սննդակարգի հիմնական սկզբունքները։


Իսկ եթե ավելորդ քաշի խնդիր չկա, ապա, կարծում ենք, ամեն ինչ ճիշտ է ընթանում։ Սակայն դաժան ճշմարտությունն այն է, որ որոշ մթերքներ, որոնք մենք համարում ենք օգտակար և փորձում ենք օգտագործել գրեթե ամեն օր, ըստ էության, կարող են վնասակար լինել։ Մարդկանց մեծամասնությունն իրականում այնքան էլ լավ չի տիրապետում առողջ սննդակարգի բոլոր նրբություններին:

Սննդաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հինգ կետի, որոնք կհուշեն, որ ձեր սննդակարգը վերանայման կարիք ունի:


1. Անընդհատ հոգնածության զգացում

Դուք հազիվ ժամանակ ես գտնում նախաճաշելու,  աշխատանքի հասնելու համար և արդեն հոգնած եք։ Ընթրիքին ժամին արդեն ձեր էներգիան լիովին սպառված է։ Նման մշտական ​​հոգնածության զգացում կարող են առաջացնել երկարատև ջերմային մշակման ենթարկված մթերքները։ Նույն ազդեցությունն են տալիս բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքները (հրուշակեղեն, մեղր, որոշ մրգեր և չրեր): Նման մթերքների օգտագործման դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է, իսկ կարճ ժամանակ անց՝ կտրուկ իջնում։ Սա է պատճառը, որ ուտելուց անմիջապես հետո դուք էներգիայով լեցուն ձեզ չեք զգում:
 

2. Մազերի վատ վիճակ

Ձեր սննդակարգը կարող է տարբեր կերպ ազդել ձեր մազերի վիճակի վրա։ Իրականում դա ամենահստակ ցուցիչներից է, ձեր սննդակարգը համապատասխանում է, թե չի համապատասխանում ձեզ: Եթե զգում եք, որ մազերը չափազանց բարակ են, չափազանց փխրուն և նրանց փայլը պակասել է, սա ազդանշան է, որ ձեր սննդակարգը ընդունելի չէ ձեր օրգանիզմի համար: Թերևս սննդակարգում առկա է սպիտակուցի կամ երկաթի պակաս: Եթե ​​մազերը առատորեն թափվում են, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ, գուցե պետք է հարստացնել ձեր ճաշն ու ընթրիքը B12 վիտամիններով, ֆոլաթթուով կամ ճարպաթթուներով հարուստ մթերքներով:


3. Դեպրեսիվ վիճակ

Կարող է տարօրինակ թվալ, բայց ձեր ամենօրյա սննդակարգում կան բազմաթիվ մթերքներ, որոնք կարող են անհանգստության և դեպրեսիայի զգացում առաջացնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան և ինչ  հաճախականությամբ եք այն օգտագործում: Եթե ​​առավոտյան նախաճաշում եք մոտակա սրճարանում, ճաշին ուտում եք սենդվիչներ, ընթրիքին՝ պիցցա, ապա դուք պարզապես զրկում եք ձեր օրգանիզմը այնպիսի կարևոր ճարպաթթվից, ինչպիսին օմեգա-3-ն է: Եթե ​​ձեր սննդակարգը հիմնականում վերամշակված մթերքներ են՝ բոլոր տեսակի հավելումներով և կոնսերվանտներով, ապա ուղեղն իրականում մնում է «քաղցած»:


4. Խնդրահարույց մաշկ

Իզուր չէ, որ մեր մաշկը կոչվում է առողջության հայելի։ Երբ սնունդը ձեզ հարմար չէ, օրգանիզմը ազդանշան է տալիս մաշկի քորով, ցանով, վաղաժամ ծերացումով: Պատճառը կարող է լինել նաև տապակած կամ ցածր սննդային արժեք ունեցող մթերքների առատությունը։ Խորհրդակցեք թերապևտի կամ մաշկաբանի, ապա նաև սննդաբանի հետ:


5. Հաճախակի մրսածություն

Դիետայում վիտամինների, հանքանյութերի և սննդանյութերի հավասարակշռված քանակությունը ուժեղ իմունային համակարգ ստեղծելու հիմնական և գրեթե միակ պայմաններից մեկն է: Առողջ սննդակարգով իմունային համակարգը արագ և արդյունավետ կերպով դիմադրում է տարբեր հիվանդությունների: Բայց եթե դուք շատ հաճախ վատ եք զգում, ապա, ամենայն հավանականությամբ, սա ազդանշան է, որ մարմինը չունի բավարար «վառելիք», որն անհրաժեշտ է հիվանդությունների դեմ հաջողությամբ պայքարելու համար:


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

 

8

TAG: օգտակար, մթերք, հոգնածություն, սննդակարգ, սխալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները