Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Սուրճն աշխարհի ամենահայտնի ըմպելիքներից մեկն է։
Կան բազմաթիվ առասպելներ այն մասին, թե ինչպես է սուրճն ազդում մարդու առողջության վրա, սակայն սուրճն իրականում ավելի շատ օգտակար է, քան վնասակար:
—Սուրճը բարձրացնում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը։ Ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու աշխատունակության վրա։
—Սուրճը գերազանց կանխարգելում է լեղաքարային հիվանդությունը։ Այս ըմպելիքի ամենօրյա օգտագործումն ավելացում է լեղապարկից լեղու արտահոսքը ։
—Օգնում է պայքարել գիրության դեմ, քանի որ բարելավում է նյութափոխանակության համար պատասխանատու գործընթացների ակտիվությունը։
—Սուրճը պարունակում է մագնեզիում և կալիում, որոնք օգնում են մարդու մարմնին օգտագործել ինսուլինը արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու և քաղցր ուտեստների և նախուտեստների հանդեպ ցանկությունը նվազեցնելու համար:
—Սուրճը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից։
— Կոֆեինը նվազեցնում է ինսուլինի զգայունությունը և գլյուկոզայի հանդուրժողականությունը, ինչը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի վտանգը:
— Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճը օգտակար ազդեցություն ունի Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության վրա, քանի որ այն խթանում է ուղեղի որոշ հատվածներ:
—Սուրճը բարելավում է տրամադրությունը և օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ՝ խթանելով կենտրոնական նյարդային համակարգը և մեծացնելով նեյրոհաղորդիչների արտադրությունը, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը և նորեպինեֆրինը:
Չնայած ըմպելիքի չափավոր օգտագործումը մեծ վնաս չի հասցնում օրգանիզմին, սակայն դրա մեծ քանակությունը կարող է ազդել ոսկորների վիճակի և արյան մեջ կալցիումի մակարդակի վրա։ «Անորակ սուրճը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխացավ կամ վատ ինքնազգացողություն, ինչպես նաև կարող է առաջացնել անքնություն և անհանգստություն:
Սուրճն, ընդհանուր առմամբ, առողջարար ըմպելիք է, եթե չկան բժշկական սահմանափակումներ։ Պարզապես մի մոռացեք, որ ամեն ինչում պետք է իմանաք չափը։ Օրական երկու-երեք բաժակ որակյալ սուրճը այն ամենն է ինչ պետք է ձեզ ամեն օր առույգ և ուրախ լինելու համար։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
13.02.2023 Դիտված : 219
21.02.2023 Դիտված : 213
17.02.2023 Դիտված : 213
29.10.2022 Դիտված : 197