Լավագույն հյութերը կնոջ առողջության համար

Բնական հյութերը բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։



Հատկապես օգտակար են առանց ջրի և շաքարավազի հյութերը:

 

Հատկապես կնոջ օրգանիզմի համար կան անհրաժշտ հյութեր։


Կարտոֆիլի հյութ


Կարտոֆիլի հյութն ունի հակաբորբոքային, վերքերը բուժող, միզամուղ ազդեցություն։ 
Պարբերական գլխացավերի դեպքում կարտոֆիլի թարմ քամած հյութը պետք է խմել օրը 2-3 անգամ կես բաժակ։ Հյութը չպետք է թողնել 10 րոպեից ավելի։ Օգտագործելուց առաջ պետք է  թափահարել:

 

Սալորի հյութ


Օգտակար է աղիքների խնդիրներ ունեցողներին։  Ունի միզամուղ և լուծողական ազդեցություն՝ առանց ցավ պատճառելու։ Պետք է խմել դատարկ ստամոքսին։ Խորհուրդ է տրվում օգտագործել հեպատիտի և լեղապարկի հիվանդությունների դեպքում։

 

Գազարի հյութ


Գազարի հյութն օգնում է անեմիայի, սրտանոթային խնդիրների և ընդհանուր թուլության դեպքում, լավացնում է իմունիտետը և նորմալացնում նյութափոխանակությունը։ Սակայն չպետք է չարաշահել գազարի հյութը։  Բուժման համար խորհուրդ է տրվում խմել օրական կես լիտրից ոչ ավելի։ Այս չափաբաժինը ևս երկար ժամանակ չի կարելի օգտագործել։ Իսկ վիտամինային պրոֆիլակտիկայի համար օրական կես բաժակը բավարար է։



Թարգմանությունը՝ Infolife.am-ի

0

TAG: օգտակար, հյութ, կարտոֆիլ, սալոր, գազար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները