Մաքրում ենք օրգանիզմը մակաբույծներից

Այս մթերքները կօգնեն ազատվել մակաբույծներց:

Մարդկանց օրգանիզմում ապրում են մակաբույծներ, որոնք ժամանակ առ ժամանակ հիվանդությունների պատճառ են դառնում:  Բնական միջոցները կարող են կանխարգելիչ դեր ունենալ: Պարզապես ավելացրեք դրանք սննդի մեջ: 


1 Ուրց

Ուրցն օգտագործվում է իմունային համակարգի հիմնական ՝ տիմուսային գեղձը խթանելու համար։ Իմունիտետը բարելավելու համար ուրցը եփում են էխինացեայի տերևներով: Ուրցի յուղը նվազեցնում է մակաբույծների վերարտադրությունը աղեստամոքսային տրակտում։

 

2 Մեխակ

Մեխակը հաճելի համ է տալիս ճաշատեսակներին, բայց այն ունի նաև հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկություններ։

 

3 Դառը որդանակ / Πoлынь гoрькая/

Որդանակն օգտագործվում է ստամոքսի հիվանդությունների բուժման, ինչպես նաև աղիքային որդերի դեմ պայքարում։ Այն ունի ուժեղ հակամանրէային հատկություններ:

 

4 Սխտոր

Բոլորին է հայտնի, թե որքան օգտակար է սխտորը մակաբույծների դեմ պայքարում։ Այն նույնիսկ հեռացնում է ծանր մետաղները մարմնից:

 

5 Կոճապղպեղ

Կոճապղպեղը պայքարում է ախտածին բակտերիաների հետդեմ, ունի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն, ամրացնում է իմունային համակարգը և հաճախ օգտագործվում է ճիճուները ոչնչացնելու համար։



Թարգմանությունը՝ Infolife.am-
ի

1

TAG: օգտակար, մակաբույծներ, ճիճուներ, աղիքներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները