Ինչպե՞ս հեշտ ու արդյունավետ հաղթահարել ծուլությունը

Շատ հաճախ մենք հետաձգում ենք մեր անելիքները՝ մեր ժամանակը ծախսելով երաժշտություն լսելու, սոցիալական կայքեր այցելելու և հեռուստացույց դիտելու վրա՝  կարևոր գործերը թողնելով վերջին րոպեին:

Երբ  ծուլությունն անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները, գործերը մնում են անավարտ։

 

Ինչ անել  ծուլությունը հաղթահարելու համար։


Նշանակեք վերահսկող


Դա կարող է լինել ընկերը կամ բարեկամը: Միշտ չէ, որ հնարավոր է վերահսկել ինքդ քեզ։ Բայց գիտակցելով, որ քեզ կողքից են հետևում, ավելի եռանդով ես աշխատում։ Այս կարգի հսկողությունը արթնացնում է խիղճը և խթանում գործեր անելու համար:


Ոչինչ մի արեք


Փորձեք ընդհանրապես ոչինչ չանել: Պարզապես նստեք հարմարավետ աթոռին մի քանի րոպե։ Ձեզ կթվա, որ ժամանակը սկսում է շատ դանդաղ գնալ, և շուտով այն կվերածվի հավերժության։ Շատ արագ ինչ-որ բան անելու ցանկություն ի հայտ կգա։


Ոչինչ մի հետաձգեք վաղվան


Իսկական հաջողության գաղտնիքներից մեկը աշխատանքի ժամանակին կատարումն է։ Եթե
​​ծուլության դեմ ձեր պայքարը դանդաղ է ու անօգուտ, ապա դա միայն արգելակում է  ձեր մասնագիտական ​​աճը։


Լավ մտածեք ծուլանալուց առաջ։

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

2

TAG: օգտակար, ծուլություն, անավարտ գործեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները