Կոճապղպեղի օգտակար հատկությունները

Կոճապղպեղը նոսրացնում է արյունը, լավացնում շրջանառությունը, նվազեցնում է արյան մակարդման վտանգը։



Կոճապղպեղի հատկությունները մարդուն հայտնի են ավելի քան 5 հազար տարի: Ծննդավայրը համարվում է Հարավարևելյան Ասիան: Այժմ բույսը մշակվում է Հնդկաստանում, Չինաստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Կոճապղպեղն այնքան թանկարժեք էր, որ այն օգտագործում էին որպես դրամական միավոր։

Աստիճանաբար ի հայտ եկան կոճապղպեղի բուժիչ հատկությունները, այն սկսեցին նշանակել սննդային թունավորումներով ու վարակներով հիվանդներին։ Կոճապղպեղը օգնեց հաղթահարել ազնվական մարդկանց առատ խնջույքների հետևանքները: Կոճապղպեղը նոսրացնում է արյունը, լավացնում շրջանառությունը, նվազեցնում է արյան մակարդման վտանգը։

Մրսածության դեպքում կոճապղպեղը նվազեցնում է քթի հոսքը  և վիտամին C և B վիտամինների բարձր պարունակության շնորհիվ ակտիվացնում է իմունային համակարգը: Կոճապղպեղի, կիտրոնի, մեղրի, դարչինի և մեխակի համադրությամբ ըմպելիքը հիանալի տաքացնում է մարմինը, պայքարում է դողէրոցքի, սրտխառնոցի և մրսածության դեմ:

 


Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Օգտակար, կոճապղպեղ, վիտամին, արյուն, մակարդելիություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները