Չոր մրգերի կախարդական հատկությունները

Չրերը պարունակում են  B խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ, հատկապես` պոլիֆենոլները։


 

Չրերի օգտակարության, հատկապես  նրանցում առկա վիտամինների մասին բոլորը գիտեն: Մրգի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը:

Չամիչն օգտակար է նյարդային համակարգի աշխատանքի համար: Այն բորի ամենահարուստ աղբյուրներից մեկն է: Այս հանքանյութը նվազեցնում է կալցիումի կորուստը կլիմատիկ շրջանում գտնվող կանանց մոտ:

Ծիրանի չիրը հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին: Ծիրանի չիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում, քան բանանը և միայն փոքր քանակությամբ աղ: Հետևաբար, ծիրանի չիրը հիանալի է արյան ճնշումը նորմալ պահպանելու համար, քանի որ կալիումը, ի թիվս այլ բաների, ունի միզամուղ հատկություն։

Արմավը կօգնի մրսածության և գլխացավերի դեպքում։ Այն բարձրացնում է աշխատունակությունը։

Սև սալորի չիրը լավացնում է տեսողությունը։

Իսկ թզի չիրը կանխարգելում է թրոմբների ձևավորումը։

Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Օգտակար, չիր, վիտամիններ, չամիչ, ծիրան, թուզ, արմավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները