Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Կան տարբեր միջոցներ, որոնք տնային պայմաններում կարող են պայքարել կոկորդի ցավի դեմ: Դրանցից ամենաարդյունավետը սխտորն է:
Սխտորի հյութի մեջ ալիցինի պարունակության շնորհիվ, այն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային ազդեցություն։
Կոկորդի ցավերի դեպքում կարող եք ծամել մեկ պճեղ թարմ սխտոր կամ փորձել թարմ քամած հյութով ողողել կոկորդը։
Որպեսզի սխտորն ավելի հեշտ ուտեք, կարող եք մանրացնել այն և ավելացնել ձիթապտղի յուղի կամ մեղրի մեջ և օգտագործել որպես սոուս։ Գլխավորը այն թարմ կամ հում վիճակում ուտելն է և մանրացնելուց հետո հնարավորինս արագ, քանի դեռ ալիցինը չի կորցրել իր հատկությունը:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 701
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598