6 հետաքրքիր փաստ սննդի մասին

Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Գիտնականները դեռ աշխատում են տարբեր մթերքների ազդեցությունը մեր օրգանիզմի վրա ուսումնասիրելու ուղղությամբ:



Մենք հաճախ անվերապահորեն հավատում ենք սննդի մասին շրջանառվող առասպելներին, բայց չգիտենք ավելի պարզ տեղեկություններ դրանց մասին։ Այդ տեղեկությունները կարող են փոխել մեր ուտելու սովորությունները կամ ստիպել մեզ վերանայել մեր սննդակարգը:

 

 

1. Սառեցված մրգերն ու հատապտուղները ոչնչով չեն զիջում թարմին

Չգիտես ինչու, մեզանից շատերը վստահ են, որ թարմ մրգերը սառեցնելիս կորցնում են իրենց սննդանյութերն ու վիտամինները, թեև իրականում պահպանում են իրենց օգտակար հատկությունների գրեթե 100%-ը:

 

2. Բուսակերները պետք է ուշադիր կարդան գինու բաղադրությունը

Որոշ ըմպելիքներ պարունակում են կազեին կամ ժելատին, որոնք կենդանական բաղադրիչներ են: Շատ արտադրողներ օգտագործում են կենդանական սպիտակուցներ իրենց արտադրանքը մաքրելու համար, այնպես որ, եթե դուք հրաժարվել եք կենդանական արտադրանքներից, պետք է զգույշ լինեք ձեր գինին ընտրելիս:

 

3. Ձեր օգտագործած սննդի որակը ազդում է ձեր մտավոր աշխատանքի վրա:

Մշտապես ​​վատ սնվելը հանգեցնում է ուղեղի ակտիվության նկատելի նվազման։ Իսկ քաղցր գազավորված ըմպելիքները կարող են նույնիսկ հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:

 

4. Մեղրն աշխարհում միակ ապրանքն է, որն ընդհանրապես պիտանելիության ժամկետ չունի։

Պետք չէ դեն նետել մեղրով տարան, քանի որ այն երկար ժամանակ է պահվել դարակում: Բացառությամբ որոշ դեպքերի, կարող եք վստահ լինել, որ այն չի փչացել և պահպանել է իր բոլոր օգտակար հատկությունները:

 

 5. Ձկան պահածոները օգտակար չեն

Վատ լուր նրանց համար, ովքեր ձկան պահածոները օգտագործում են որպես ճարպաթթուների և օմեգա-3-ի աղբյուրի բյուջետային տարբերակ: Ձկան պահածոյացման ժամանակ օգտակար նյութերը չեն պահպանվում և այն դառնում է բացարձակապես անպետք սննդամթերք։ Ճիշտ կլինի գումարը ծախսել թարմ ձկան վրա։

 

6. Հավի կրծքամիսն ու ձվի սպիտակուցը առաջատար չեն սպիտակուցի մակարդակով

 Կրկին վատ լուր, այս անգամ առողջ սնվելու սիրահարների համար:

Հավի կրծքամսից ու ձվի սպիտակուցից առաջ սպիտակուցների քանակով առաջին եռյակում են հնդկահավը, ձուկը և պանիրը: Ուստի խորհուրդ ենք տալիս հենց այս մթերքները ներառել ձեր սննդակարգում:

 

6

TAG: Օգտակար, փաստ, սնունդ, միրգ, ձուկ, գինի, մեղր, սպիտակուց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները