Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Օրգանիզմի համար նուշի արժեքավոր հատկությունները որոշվում են նրա բաղադրությամբ։ Այն պարունակում է վիտամիններ (A, C, E, B խումբ), հակաօքսիդանտներ, հանքային տարրեր (կալցիումի պարունակությամբ այն գերազանցում է ընկույզի բոլոր տեսակներին), մոնոհագեցած ճարպեր, լինոլաթթու, օմեգա-6 ճարպաթթուներ, սպիտակուցներ և մանրաթելեր:
Մթերքի 100 գրամը պարունակում է մանգանի օրական չափաբաժին, վիտամին B2-ի չափաբաժնի 80%-ը և երկաթի կես չափաբաժինը։
Իր օգտակար հատկությունների շնորհիվ քաղցր նուշը դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա.
· ամրապնդում է իմունային համակարգը
· կանխում է աթերոսկլերոզի զարգացումը
· նվազեցնում է խոլեստերինը
· կարգավորում է քունը
· կարգավորում է ստամոքսի թթվայնության մակարդակը
· թեթևացնում է ստամոքսի ցավը
· խթանում է աղիների աշխատանքը
· կարգավորում է սրտի հաճախությունը և արյան ճնշումը
· բարձրացնում է տրամադրությունը
· լիցքավորում էներգիայով
· բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը
· նվազեցնում է արյան շաքարի կոնցենտրացիան
· բարձրացնում է հեմոգլոբինը
· հեռացնում է թունավոր նյութերը
· մաքրում է արյունը
· հանգստացնում է նյարդերը
· կանխում է մարմնի վաղ ծերացումը
· նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը
Նուշն անհրաժեշտ է հատկապես դպրոցականներին, ուսանողներին, ինչպես նաև ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդկանց համար։ Նրանք ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, բարելավում են հիշողությունը և բարձրացնում կենտրոնացումը։
Նուշի կանոնավոր օգտագործումը տղամարդկանց մոտ խթանում է տեստոստերոնի արտադրությունը, կանխում շագանակագեղձի
հիվանդությունների զարգացումը, բարձրացնում պոտենցիան, կանխում վաղ սերմնաժայթքումը,
մեծացնում է սերմնահեղուկի
շարժունակությունը և նրանց բեղմնավորման կարողությունը:
Կանանց մոտ նուշը նորմալացնում
է հորմոնալ մակարդակը, բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը։ Նուշի բուժիչ
հատկությունները հատկապես օգտակար կլինեն հղիների օրգանիզմի համար, քանի որ միջուկը
պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է պտղի ճիշտ ձևավորման և արատների կանխարգելման
համար։ Կրծքով կերակրման ընթացքում նուշը կօգնի մորն
ու երեխային ամրապնդել իրենց իմունային համակարգը և խուսափել մրսածությունից:
Հարկ է նշել, որ չափը պետք չէ անցնել։ Այն կարող է առաջացնել ավելորդ քաշ, գլխապտույտ, ուշագնացություն, սրտի հաճախության բարձրացում և նույնիսկ դեղորայքային թունավորում:
Տղամարդկանց օրական չափաբաժինը պետք է լինի մինչև 50 գրամ (10 նուշ), իսկ կանանց և երեխաների համար՝ 20-30 գրամ (5-7 նուշ):
Երեխաներին նուշ կարելի է տալ 3 տարեկանից հետո։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 702
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598