Ջրաբուժության ճապոնական մեթոդ

Ջուրը նյութափոխանակության հիմնական բաղադրիչն է, բոլոր հանքանյութերը և միկրոէլեմենտները լուծվում են ջրում, ներծծվում արյան մեջ և ներթափանցում բջիջներ։


Ճապոնացիներն առաջարկում են ջրաբուժության մեթոդ, որն օգտակար ազդեցություն կունենա օրգանիզմի վրա։

 

1. Առավոտյան արթնանալուց հետո խմեք 4 բաժակ ջուր՝ յուրաքանչյուրը 160 մլ (ատամները լվանալուց առաջ)

2. Լվացեք ատամները, բայց 45 րոպե մի՛ կերեք և մի՛ խմեք։

3. 45 րոպե հետո կարող եք նախաճաշել սովորականի պես։

4. Նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո 2 ժամ ոչինչ մի՛ խմեք և մի՛ կերեք։

5. Տարեցների կամ հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միաժամանակ 4 բաժակ ջուր խմել, կարող եք սկսել ավելի փոքր չափաբաժնով և աստիճանաբար ավելացնել:

 

✅ Ստորև կցված ցանկը ցույց է տալիս հիմնական հիվանդությունների համար առաջարկվող օրերի քանակը.

1. Արյան բարձր ճնշում՝ 30 օր

2. Գաստրիտ - 10 օր

3. Շաքարային դիաբետ - 30 օր

4. Փորկապություն – 10 օր

5. Հոդացավով հիվանդները պետք է այս մեթոդին հետևեն առաջին շաբաթվա ընթացքում 3 օր, իսկ երկրորդից սկսած՝ ամեն օր։

 

Իսկ եթե չեք ուզում հետևել Ճապոնական մեթոդին, ապա պարզապես հետևեք ջուր ընդունելու մի քանի կանոնների.

 

✅ Ջուր մի խմեք սնունդ ընդունելիս

Խմեք ուտելուց 40 րոպե առաջ և30 րոպե հետո, որպեսզի ջուրը չխանգարի մարսողությանը և չլուծի ստամոքսահյութը։

 

✅Սառը ջրի փոխարեն գոլ ջուր խմեք

Սառցե ջուրը սառեցնում է աղիների ֆերմենտները՝ թույլ չտալով մարսել սնունդը:

 

✅ Ջուր խմեք փոքր չափաբաժիններով (2-3 կում):

Սա անհրաժեշտ է երիկամները չծանրաբեռնելու համար։

 

✅ Յուրաքանչյուր կումից հետո ջուրը պահեք բերանում։

Որպեսզի այն խառնվի թքի հետ և ավելի լավ ներծծվի։

 

✅ Արթնանալուց անմիջապես հետո խմեք մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր։

Այսպես դուք լիցքավորում եք օրգանիզմը

Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Օգտակար, ջուր, հանքանյութ, միկրոէլեմենտ, նյութափոխանակություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները