Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Բավարար քունը դրական է ազդում մարդու առողջության և հոգե-հուզական վիճակի վրա։ Սակայն
չափից շատ քնելը կարող է առաջացնել լուրջ հիվանդությունների զարգացում կամ ցույց տալ
մարմնում թաքնված պաթոլոգիական պրոցեսների առկայությունը:
Դժվար է հավատալ, որ կարող է լինել քնի ավելցուկ: Ինչպես ասում են՝ չափից շատը վնասակար է... Ինչո՞վ է սպառնում ձեր առողջությանը չափից ավելի երկար քունը և որքան քնելն է ճիշտ։
Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել։ Ընդհանրապես ընդունված է, որ մեծահասակների
նորմալ կենսակերպի և առողջության համար անհրաժեշտ է օրական 7-ից 9 ժամ քնել: Եթե քունը գերազանցում
է ընդունված նորմը, կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների։
1. Դեպրեսիայի բարձր ռիսկ
Գիտնականները պարզել են, որ չափից շատ քնելը մեծացնում է դեպրեսիայի առաջացման վտանգը։
2. Շաքարախտի ռիսկի բարձրացում
Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր գիշերը 8 ժամից ավելի են քնում, երկու անգամ ավելի շատ են հակված 2-րդ տիպի դիաբետի կամ գլյուկոզայի հանդուրժողականության խանգարման։
3. Ավելի հեշտ է գիրանալը
Հետազոտողները պարզել են, որ անկանոն ու երկար քնողներն ավելի շատ քաշ են հավաքել, քան նրանք, ովքեր քնել են 7-8 ժամ։ Այսպիսով, երկար քունը կարելի է համարել ճարպակալմանը նպաստող գործոններից մեկը։
4. Տուժում է սիրտը
8 ժամից ավելի քունը նշանակում է սրտի հետ կապված խնդիրների բարձր ռիսկ: Ավելի քան 3000 մարդու տվյալների վերլուծության հիման վրա պարզվել է, որ նրանք, ովքեր շատ են քնում, սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգ ունեն:
5. Տուժում է ուղեղը
Չափից շատ քունը ծերացնում է ուղեղը, մեծացնում է մահացության բարձր ռիսկը:
17.02.2023 Դիտված : 1231
15.03.2023 Դիտված : 1215
21.02.2023 Դիտված : 1151
13.02.2023 Դիտված : 1105