Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Աշնանային այս անուշահոտ միրգը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և օգնում է պայքարել հազի դեմ։ Ինչ այլ օգտակար հատկություններ ունի սերկևիլը:
Այս բույսի պտուղները պարունակում են պեկտին, ֆրուկտոզա, գլյուկոզա, կալիում, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և պղինձի բարձր խտություն։ Մրգի մեջ պարունակվող նյութերն ունեն հակամանրէային, հակաալերգիկ ազդեցություն։
Սերկևիլի մեջ առկա տտիպիչները օգնում են փորլուծության և փսխման դեպքում։ Վերականգնում է լյարդը և նորմալացնում մարսողական համակարգի աշխատանքը։ Այն նաև ամրացնում է անոթների պատերը և նվազագույնի է հասցնում իշեմիայի, ինսուլտի, սրտի կաթվածի և արյան անոթների և սրտի այլ պաթոլոգիաների ռիսկը։
Սերկևիլը նաև օգտակար է նյարդային համակարգի համար, այն նաև խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին։ Այս միրգը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը։
Սերկևիլի հակասեպտիկ հատկությունները օգնում են ճաքերի, կոկորդի և մաշկի բորբոքային հիվանդությունների բուժմանը:
Պետք չէ երեխային սերկևիլ տալ մինչև երեք տարեկանը։
Հում սերկևիլ օգտագործելիս պետք է հեռացնել սերմերի պարկուճը։ Սերմերում առկա ամիգդալինը սերկևիլին դառը նուշի հոտ է հաղորդում և վտանգավոր է առողջության համար։ Խորհուրդ չի տրվում փորկապության հակված մարդկանց, ինչպես նաև կոլիտով և խոցով հիվանդներին:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 1437
15.03.2023 Դիտված : 1436
21.02.2023 Դիտված : 1364
13.02.2023 Դիտված : 1267