Հապալասի օգտակար հատկությունները

Հապալասն անվանում են բազմաթիվ հիվանդությունների սպեղանի:


 

Այն պարունակում է A, C, E, K վիտամիններ և մեծ քանակությամբ հանքանյութեր, այդ թվում՝ երկաթ, կալցիում, ցինկ, ֆոլաթթու, կալիում և մագնեզիում։ Հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով։ Հապալասի կանոնավոր օգտագործմամբ դուք կարող եք նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նորմալացնել արյան ճնշումը, նվազեցնել դիաբետի զարգացման ռիսկը և արագացնել բջիջների վերականգնման գործընթացը:


Օգտակար է այն օգտագործել միզուղիների վարակների դեպքում, քանի որ այն ունի հակաբիոտիկ հատկություն։ Հապալասի չորացած տերևներն ու պտուղները օգնում են կանանց ցավերին դաշտանի ժամանակ, իսկ մի բուռ հատապտուղը կպայքարի հոգնածության դեմ, կպահպանի տեսողությունը:


Հատապտուղն արդյունավետ է երակների վարիկոզի և թութքի բուժման համար։ Հապալասը նաև նվազեցնում է քաղցկեղի ռիսկը և ատամնաքարերի առաջացման վտանգը։


Խորհուրդ է տրվում օգտագործել թարմ հատապտուղներ, սակայն դրանցից կարելի է պատրաստել նաև մուրաբա, հյութ կամ թեյ։


Հապալասը ոչ միայն ուժեղացնում է իմունային համակարգը իր բարձր հակաօքսիդանտ պարունակության շնորհիվ, այլև աջակցում է ուղեղի աշխատանքին. օգնում է կենտրոնանալ, լավացնում է հիշողությունը:

 

1

TAG: Օգտակար, հապալաս, վիտամին, հանքանյութ, խոլեստերին, ճնշում, դիաբետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները