Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Ուզում եք ունենալ երիտասարդ մաշկ ու գեղեցիկ մարմին՝ շատ կերեք այս հատապտուղը։
Հաղարջը մեծ սննդային արժեք ունի։ Այն պարունակում է վիտամիններ, օգտակար հանքանյութեր և հակաօքսիդանտներ։
Հաղարջը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր և մանրաթելեր։ Հատապտուղի գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել շաքարախտով հիվանդ մարդիկ։
Հաղարջն ունի հակաօքսիդանտ հատկություն, ամրացնում է իմունային համակարգը և օգնում մարսողությանը, իսկ մանրաթելային կառուցվածքը նորմալացնում է աղիների շարժունակությունը և ազատում փորկապությունից։
Հաղարջը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։ Ապացուցված է, որ միացությունների այս խումբն ուժեղացնում է իմունային համակարգը՝ սահմանափակելով ազատ ռադիկալների ազդեցությունը, օգնում է պայքարել վիրուսների և վարակների դեմ։
Հաղարջի 100 գրամ չափաբաժինը պարունակում է առնվազն 181 մգ վիտամին C, արդյունավետ պայքարում է ծերացման դեմ և բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Մասնավորապես, ապացուցված է, որ այս վիտամինն օգնում է կոլագենի սինթեզին։ Վիտամին E-ի հետ համատեղ այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ի թիվս այլ բաների, վիտամին C-ն նպաստում է մաշկի վերքերի ավելի արագ ապաքինմանը և թեթևացնում է բորբոքումը:
Հաղարջի պարունակում է նվազագույն քանակությամբ ճարպ, իսկ դրա մեջ առկա մանրաթելերը նվազեցնում են քաղցի զգացողությունը։ Հետևաբար այս հատապտուղը կարելի է ներառել քաշի կորստի և վերահսկման տարբեր դիետաներում։
Ապացուցված է, որ սև հաղարջի հակաօքսիդանտ հատկություններն ունեն նեյրոպաշտպանիչ ազդեցություն։ Բաղադրության մեջ առկա մագնեզիումը բարենպաստ ազդեցություն է թողնում անոթային համակարգի վրա։ Բացի այդ, հաղարջը պարունակում է կալիում և գամմա-լինոլենաթթու, որոնք իջեցնում են արյան ճնշումը։ Հաղարջը օգտակար է նաև սրտի համար:
Կան ապացույցներ, որ հաղարջում առկա անտոցիանինը կարող է դանդաղեցնել գլաուկոմայի զարգացումը: Հաղարջի մեկ այլ նյութ՝ ցիանիդինը, ըստ հետազոտությունների, օգնում է աչքերին ավելի լավ հարմարվել մթությանը և լավացնում է տեսողությունը։
30.10.2022 Դիտված : 3169
17.02.2023 Դիտված : 1798
15.03.2023 Դիտված : 1797
06.11.2025 Դիտված : 1714