Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Արևածաղկի կամ այլ սերմեր ու ընկուզեղեն ուտելու մեծ ցանկությունը վկայում է սննդակարգում այդ վիտամինի պակասի մասին:
Խոսքը վիտամին E-ի մասին է:
Վիտամին E-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որը պահպանում է երիտասարդությունը: Այն կարևոր դեր ունի մկանների և նյարդային բջիջների պատշաճ գործունեության համար, պայքարում է ազատ ռադիկալների դեմ:
Արևածաղկի սերմերը պարունակում են վիտամին E, ֆլավոնոիդներ և այլ բուսական միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, նվազեցնում են բորբոքային պրոցեսները: Սա նշանակում է, որ դուք կարող եք սերմեր ուտելու ցանկություն զգալ քրոնիկ հիվանդությունների սրման կամ մրսածության ժամանակ:
Արևածաղկի սերմերը հարուստ են նաև «առողջ» ճարպերով։ Նրանք կարգավորում են արյան ճնշումը, օրգանիզմից հեռացնու են վատ խոլեստերինը։
Արևածաղկի սերմերը բազմաթիվ վիտամինների և հանքանյութերի աղբյուր են, որոնք կարող են աջակցել իմունային համակարգին և բարձրացնել վիրուսների դեմ պայքարելու ունակությունը:
Արևածաղկի սերմերում առկա վիտամին B1-ը կարող է օգնել ձեզ ակտիվ մնալ ողջ օրվա ընթացքում: Բացի այդ, արևածաղկի սերմերը պարունակում են այլ օգտակար միկրոէլեմենտներ՝ Վիտամին E, B6, Երկաթ, Պղինձ, Մանգան և Կալիում։
30.10.2022 Դիտված : 3170
17.02.2023 Դիտված : 1798
15.03.2023 Դիտված : 1797
06.11.2025 Դիտված : 1714