Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Սմբուկն ունի վառ սև-մանուշակագույն՝ բուսական պիգմենի՝ անտոցիանինի շնորհիվ։ Սմբուկն օգտակար է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմի համար։
Նվազեցնում է հիպերտոնիկ խնդիրները, աթերոսկլերոզի, սրտի կաթվածի զարգացման ռիսկը, իջեցնում է արյան ճնշումը, անոթների պատերը դարձնում է ավելի առաձգական: Սմբուկում առկա բիոֆլավոնոիդներն ունեն նաև հակաօքսիդանտ ազդեցություն, պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալներից և չարորակ ուռուցքներից:
Գիտնականները պնդում են, որ անոթները ամրացնող հատկությունների շնորհիվ սմբուկը կարող է դառնալ ծխելու դեմ պայքարում օժանդակ միջոց, քանի որ պարունակում է վիտամին PP-ի բարձր պարունակություն։ Սմբուկով դիետան կարող է օգնել ավելի հեշտ դիմանալ նիկոտինային ծոմապահությանը:
Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանջարեղենը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա և օգնում է նվազեցնել այտուցները։ Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս հանքային նյութափոխանակության խանգարումներ, երիկամների քարեր և լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգում ներառել սմբուկ։ Ցածր կալորիականության պատճառով սմբուկով դիետան օգտակար է շաքարախտով հիվանդ մարդկանց համար։ Սակայն ոչ մի դեպքում չպետք է չարաշահել այս բանջարեղենը։ Պետք է ուտել շաբաթական երկու անգամից ոչ ավելի եփած կամ շոգեխաշած։
Բանջարեղենը հատկապես օգտակար է աթերոսկլերոզի դեպքում, քանի որ դրա միջուկը պարունակում է կոպիտ մանրաթելեր, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում օրգանիզմից հեռացնում են տոքսինները և նվազեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը:
Սմբուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ պղինձ, կոբալտ և մանգան։ Սրանք բավականին հազվագյուտ տարրեր են, որոնք բարելավում են արյան կազմությունը և օգնում փայծաղի աշխատանքին։
Սմբուկը պետք է զգուշությամբ օգտագործվի ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, քանի որ կոպիտ մանրաթելը կարող է հրահրել գաստրիտների և խոցերի սրացում: Եթե դուք ունեք տասներկումատնյա աղիքի խոց, ապա սմբուկ ուտել ընդհանրապես խորհուրդ չի տրվում։
Թվարկենք սմբուկի օգտակար հատկանիշները․
● Աջակցում է սրտի և արյան անոթների աշխատանքին
● Նորմալացնում է խոլեստերինի մակարդակը
● Ամրապնդում է իմունային համակարգը, կանխում երկաթի դեֆիցիտի անեմիան և վիտամինային անբավարարությունը
● Ակտիվացնում է լյարդի աշխատանքը
● Սմբուկի կեղևը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտ նյութեր
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 766
17.02.2023 Դիտված : 703