Քանի ձու կարելի է ուտել օրական

Ձուն, հատկապես սպիտակուցը, համարվում է իդեալական մթերք։ Ձվի սպիտակուցը հարուստ է այն  բոլոր անհրաժեշտ ամինաթթուներով, որոնք մեր օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել:


 

Հավի ձվի առավելություններն են մեծ քանակությամբ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամինները և հանքանյութերը, որոնք հեշտությամբ ներծծվում են օրգանիզմի կողմից:

Որոշ մարդիկ կարծում են, որ ձվի օգտագործումը պետք է սահմանափակվի, քանի որ ձվի բաղադրության մեջ առկա մեծ քանակությամբ հագեցած ճարպը և խոլեստերինը կարող են հանգեցնել անոթների վիճակի վատթարացման։

Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ ձու ուտելը կապված չէ արյան մեջ խոլեստերինի ավելացման հետ: Ավելին, ձուն օգնում է նվազեցնել կաթվածների, սրտանոթային հիվանդությունների և առողջական այլ խնդիրների ռիսկը։ Բժիշկները կարծում են, որ հավի ձուն վնասակար է միայն ալերգիայի կամ անհատական ​​անհանդուրժողականության դեպքում։

Ձվի առավելությունները տղամարդկանց համար

Հավի ձուն որակյալ սպիտակուցների և ամինաթթուների հիանալի աղբյուր է, որն օգնում է մկանների ձևավորմանը, ուստի ձուն պետք է ներառել սպորտով զբաղվող տղամարդկանց սննդակարգում: Բացի այդ, ձու ուտելն օգնում է պահպանել հյուսվածքների ամբողջականությունը, ակտիվացնել ուղեղի աշխատանքը, իջեցնել արյան ճնշումը և պահպանել տեսողությունը:

Ձվի առավելությունները կանանց համար

Ձվի անհավանական սննդային արժեքի և համեմատաբար ցածր կալորիականության շնորհիվ այն օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Եթե դուք դիետա եք պահում, կարող եք առանց վախի ձու ուտել և չանհանգստանալ կազմվածքի համար: Եփած ձուն դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է պայքարել դեպրեսիայի, նյարդային հյուծվածության և քրոնիկական հոգնածության դեմ: Ձվի ակտիվ բաղադրիչները վերականգնում են առողջ մազերը և մաշկը։ Բացի այդ, ձուն կարող է զգալիորեն նվազեցնել կրծքագեղձի ուռուցքների առաջացման վտանգը։

Քանի՞ ձու կարող են ուտել երեխաները:

Ձուն շատ օգտակար է աճող օրգանիզմի համար։ Ձվի սպիտակուցը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգտակար են բջիջների աճի, ուղեղի աշխատանքի բարելավման և ուժեղ իմունիտետի համար: Դեղնուցը պարունակում է հագեցած և պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք նպաստում են երեխայի աճին, ամրացնում մազերը և եղունգները։ Լեցիտինը նորմալացնում է նյութափոխանակությունը, խոլինը բարելավում է հիշողությունը, վիտամին D-ն պահպանում է ոսկորների առողջությունը։ Բժիշկները խորհուրդ են տալիս 6-7 ամսականից երեխաների սննդակարգ մտցնել հավի ձուն։

Որքա՞ն հաճախ կարող են երեխաները ձու ուտել: Եթե ​​երեխան ալերգիա չունի ձվի նկատմամբ, օրական սպառման չափը կազմում է 2 հատ։

Դիետոլոգները վստահ են, որ նախաճաշին օրական երկու հավի ձու ուտելը նորմալ է համարվում նաև մեծահասակի համար։

Հավի ձուն պարունակում մարդու համար անհրաժեշտ հետևյալ նյութերը.

• նիացին – անհրաժեշտ է ուղեղի սնուցման և սեռական հորմոնների արտադրության համար;

• վիտամին K – ապահովում է արյան մակարդումը;

• խոլին – նպաստում է ճարպային նյութափոխանակությանը, բարելավում է հիշողությունը;

• լեցիտին – անհրաժեշտ է նյարդային և ուղեղային հյուսվածքների սնուցման համար;

• լիզոզիմ – ունի հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցություն

• ինչպես նաև վիտամիններ A, E, D, K, B1, B2, B6, B12, ռետինոլ, կալցիում և երկաթ, բիոտին և ֆոլաթթու:

Եփած ձվի սպիտակուցը ներծծվում է 97-98%-ով, աղիներում թափոններ չի թողնում, իսկ ստամոքսի վրա ունի տեղային բուժիչ ազդեցություն։ Հում սպիտակուցը ավելի դժվար է մարսվում, բայց ավելի արդյունավետ է ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու համար։

Հարյուր հազարավոր մարդկանց սննդակարգն ուսումնասիրելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի ամենօրյա օգտագործումը կապված չէ խոլեստերինային խնդիրների կամ սրտի հիվանդության հետ: Ընդհակառակը, կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ ձու ուտելը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Իսկ օրական 1-ից ավելի ձու ուտելու դեպքում մարդու օրգանիզմում խոլեստերինի ավելացման մասին խոսակցությունները առասպել են։

1

TAG: Օգտակար, ձու, սպիտակուց, ամինաթթու, խոլեստերին, սիրտ-անոթային,

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները