Անփոխարինելի կարմիր կոշիկները

Կարմիր կոշիկները կարող են ընդգծել ոճը կամ պարզապես ներդաշնակորեն համադրվել հագուստի կամ աքսեսուարների հետ:


 

Կոշիկի կարևորությունը զգեստապահարանում հայտնի է բոլորին:

Շատերը պատշաճ ուշադրություն չեն դարձնում կոշիկներին` գնելով սովորական, ունիվերսալ ոճի և գույների կոշիկներ՝ սև կամ բեժ:

Կարմիր կոշիկները միշտ հետաքրքիր, ոճային տեսք ունեն և հեշտությամբ կարող են օգտագործվել առօրյայում։ Հարցըն այն է, թե ինչպես ընտրել ճիշտ կոշիկներ ու ինչպես համադրել այն կերպարի հետ:

Ահա մի քանի գործնական խորհուրդներ կարմիր կոշիկներ ընտրելու համար.

• Ուշադրություն դարձրեք նյութին, որից պատրաստված են կոշիկները։ Կաշվե մոդելները տեղին են ինչպես ժամադրության, այնպես էլ աշխատանքի համար՝ ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին։ Նրանք հեշտությամբ կարող են դիմակայել փոշուն, անձրևին: Լաքապատ կարմիր կոշիկները լավ է օգտագործել հատուկ առիթների և երեկոների համար: Թավշե տարբերակները հարմար են գրեթե ցանկացած առիթի համար, բայց զգուշացեք թաց եղանակից:

• Պետք չէ ընտրել կարմիր կոշիկներ բարձր պլատֆորմով: Պլատֆորմն ավելի կծանրացնի կարմիր կոշիկների տեսքը: Ավելի լավ է նախապատվությունը տալ նրբագեղ ու կոկիկ նավակ­կոշիկներին:

• Առօրյայում նախապատվությունը տվեք պարզ ձևին՝ առանց ավելորդ դետալների:

 Եթե շքեղ տոնակատարության համար գնում եք կարմիր կոշիկներ, ապա կարող եք ընտրել  քարերով, մարգարիտներով և այլ դեկորատիվ տարրերով կոշիկներ։

Ինչպես և ինչով հագնել կարմիր կոշիկներ.

• Կարմիր կոշիկները հիանալի համադրվում են ամբողջությամբ սև կամ ամբողջությամբ սպիտակ հագուստի հետ:

• Կարմիր նավակ­կոշիկներից և կապույտ երանգների հագուստից բաղկացած հավաքածուն կանացի տեսք ունի։ Օրինակ, կապույտ վերնաշապիկը և սպիտակ նեղ կիսաշրջազգեստը կամ մոխրագույն տաբատը:

• Առօրյայում համադրեք ջինսե տաբատը կարմիր կոշիկներով։ Իսկ երեկոյան ջինսերը կարելի է փոխարինել սպիտակ լայն տաբատով ու ավելացնել կարմիր շրթներկ։

• Կանացի տեսք կունենա նաև գոտկատեղից լայնացող զգեստը  կարմիր նավակ­կոշիկներով։ Եթե ​​զգեստը պուտավոր է կամ ծաղկային այլ պրինտով, ապա կերպարն ավելի վառ ու հետաքրքիր կդառնա։

• Կարմիր կոշիկները իդեալական են համադրվում սևի, կապույտի, սպիտակի, բաց կապույտի, մոխրագույնի, բեժի հետ։ Բացի այդ, կարմիր կոշիկները գեղեցիկ են նայվում տարբեր պրինտերի հետ՝ գծեր, երկրաչափական պատկերներ, ծաղիկներ, հատկապես երբ պրինտը պարունակում է կարմիր երանգ։

• Խուսափեք կարմիր կոշիկները համադրել վագրի կամ ընձառյուծի պրինտի հետ: Կստանաք  անճաշակ ու էժան կերպար։

• Կարմիր կոշիկներն ավելի լավ տեսք ունեն մարմնագույն  զուգագուլպաների հետ, խուսափեք  սև զուգագուլպաներից, այն կկոպտացնի կերպարը: Հրաժարվեք նաև ցանցավոր և պրինտով զուգագուլպաներից:

Չափը մի անցեք: Ոչ մի դեպքում մի կրեք ամեն ինչ կարմիր՝ ոտքից գլուխ, ակնոց,  գլխազարդ,  գլխարկ, շարֆ, պայուսակով, կարմիր զուգագուլպաներ և նույնիսկ ձեռնոցներ:

Կարմիր կոշիկները համադրելու բոլոր նրբություններն իմանալուց հետո, դուք անպայման միշտ էլեգանտ, անթերի և ոճային տեսք կունենաք:

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

1

TAG: գեղեցիկ, կոշիկներ, կարմիր, ջինդեր, վերնաշապիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները