Չիչխանի յուղի օգտակարությունը

Չիչխանի յուղը պարունակում է հատապտղի մեջ պարունակվող բոլոր վիտամիններն ու հանքանյութերը։


 

Չիչխանի յուղն ունի մանրէասպան հատկություն, լավ բուժում է վերքերը, լորձաթաղանթների և մաշկի վնասվածքները, հանգստացնում է ցավը։

Այն բարելավում է լիպիդային նյութափոխանակությունը և ավելացնում է սպիտակուցի պարունակությունը լյարդում, խթանում է վնասված հյուսվածքների վերականգնման ընթացքը (ներառյալ լյարդի բջիջները ալկոհոլային թունավորումից հետո): Լյարդը պահպանելու համար խմեք 1 ճ.գ. օրը երեք անգամ։ Թերապիան շարունակել մինչև 4 շաբաթ է։ Անհրաժեշտության դեպքում 1-1,5 ամիս հետո կարելի է կրկնել կուրսը։

Աղիների հիվանդությունների, ստամոքսի խոցի, գաստրիտների, քրոնիկական բորբոքումների դեպքում չիչխանի յուղն ապահովում է հակաբորբոքային, պարուրող ազդեցություն։

Սուր և քրոնիկական լարինգիտի կամ ֆարինգիտի դեպքում անհրաժեշտ է քթի լորձաթաղանթին քսել չիչխանի յուղ կամ ամեն օր 15 րոպե տևողությամբ ինհալացիա անել։ Բուժման կուրսը 10 պրոցեդուրա է։

Չիչխանի յուղով ինհալացիաներկարելի է անել նաև վերին շնչուղիների հիվանդությունների կանխարգելման համար։

 

 

 

21

TAG: օգտակար, չիչխան, յուղ, ֆարինգիտ, սոխ, սխտոր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները