Օրգանիզմը նրբորեն մաքրող երեք մթերք

Մեր օրգանները՝  լյարդը, երիկամները, մարսողական համակարգը, թոքերը, մաշկը և մի շարք այլ օրգաններ պարբերաբար կարիք ունեն մաքրման կամ այլ կերպ ասած՝ դետոքսի:


Դետոքսը օրգանիզմը մաքրում  է տոքսիններից:  Օրգանիզմը նրբորեն մաքրելու համար կարող եք ուտել առաջարկվող մթերքները:

 

 

Ծնեբեկ

 

Ծնեբեկի բոլոր տեսակները պարունակում են գլուտատիոն՝ միացություն, որը կապվում է տոքսինների հետ և հեռացնում դրանք օրգանիզմից։ Ավելին, ծնեբեկը պարունակում է ամինաթթուների և վիտամինների յուրահատուկ հավաքածու, որոնք օգնում են լյարդին դետոքսիկացնել մարմինը:

 

Ավոկադո

 

Ավոկադոյից մենք ստանում ենք մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք մասնակցում են օրգանիզմի մաքրմանը։ 100 գրամ ավոկադոն մեզ ապահովում է վիտամին K-ի, վիտամին C-ի, ֆոլաթթվի և այլ միացությունների ամենօրյա պահանջի մոտ քառորդ մասը:

 

Նեխուր

 

Օրգանիզմի մաքրման վերջին փուլը ավելորդ հեղուկի հեռացումն է, որը գոյանում է տոքսինների քայքայման ժամանակ։ Նեխուրը մեծ աշխատանք է կատարում այս հարցում: Նեխուրը միզամուղ միջոց է, բայց միաժամանակ օրգանիզմը լցնում է հանքանյութերով և պահպանում ջուր-աղ հավասարակշռությունը։ Առավոտյան խմեք նեխուրի հյութ և ավելացրեք այն ձեր սիրելի աղցաններին ու ապուրներին։

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

7

TAG: Առողջություն, օրգանիզմ, դետոքս, ծնեբեկ, ավոկադո, նեխուր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները