Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Սննդաբան Գայանե Շահխաթունին առաջարկում է հետևել մի քանի կանոնների՝ առողջ ու գեղեցիկ լինելու համար:
Քնեք մինիմում 7 ժամ ու ցանկալի է դա լինի 23:00-ից հաշված
Առավոտյան սուրճը խմեք ոչ թե քաղցրով `այլ ընկուզեղենով (սովորույթ սարքեք սա)
Սնվեք այն ժամանակ,երբ ուժեղ քաղց ունեք, ծամեք դանդաղ ու երկար:
Երբ կշտանում եք կանգ առեք, մի կերեք հաճույքի համար կամ մեկին ընկերակցելու համար:
Ջուր խմեք այնքան որքան օրգանիզմն է պահանջում, մի բռնացեք ձեզ արհեստական շատ ջուր խմելով,դա սթրես է օրգանիզմի համար:
Շատ կերեք այն, ինչ բնությունից է և քիչ կերեք վերամշակված սնունդ, շատ կերեք թարմ բանջարեղեն, ձու և կաթնամթերք:
Մի խմեք քաղցր հյութեր, եթե անգամ դրանք թարմ քամած են, միևւնույն է դա քաղցրաջուր է` գլյուկոզա:
Քնելուց 4 ժամ առաջ դադարեք սնվել
Անպայման հաճախեք լողի, քանի որ դա միակ ֆիզիկական վարժանքն է, որի դեպքում հոդերը չեն ծանրաբեռնվի:Այո, հենց լողի, քանի որ քայլքն ու վազքը կարող են առաջացնել հոդերի մաշվածություն, հատկապես 40+ ից հետո և հատկապես կանանց մոտ:
Ստուգեք արյան մեջ վիտամին D-ի, B-ի և երկաթի քանակը, անհրաժեշտության դեպքում լրացրեք դրանք:
Ունեցեք ձեր կողքին գրագետ բժիշկ թերապևտ, ում հետ կքննարկենք գանգատները առանց հետաձգելու:
Ուշադիր եղեք ձեր ժառանգության մեջ եղած հիվանդություններին: Հաշվի առեք տատ, պապ, քեռի հորեղբայր եւ այլն, կրկնվող հիվանդությունների դեպքում անպայման հետազոտվեք:
Մի լսեք ու մի դիտեք ոչ մի տիրույթում բացասական ինֆորմացիա,դուք միևնույն է ոչինչ չեք կարող փոխել:
Մի վիճեք հիմարների հետ, թող նրանք կարծեն, թե ճիշտ են, դրանից դուք չեք տուժի:
Մի թողեք բամբասեն ձեր ներկայությամբ, մի խառնվեք դրանց:
Շփվեք հաջողակ և ինքնավստահ մարդկանց հետ:
Օգնեք նրանց ում կարող էք այն չափով, որ չվնասեք ձեզ:
Եթե նկատել եք նախանձ ձեր հանդեպ մի նեղվեք, ուրեմն ձեզնից մի բան ներկայացնում եք:
Թող ձեզ հետաքրքրի միայն ձեր շատ հարազատների կարծիքը, մյուսներինը կարևոր չէ:
Առավոտյան լվացվեք սկզբից տաք ջրով, հետո շատ սառը քանի որ դա դեմքի մաշկի վարժանք է, երբեմն դրեք դեմքի դիմակներ:
Պլանավորեք ձեր օրը և շարժվեք ըստ այդ պլանի
Հաճախ ժպտացեք անգամ անծանոթներին
Սիրելիներին ամեն օր ասեք, որ սիրում էք, հաճախ համբուրեք ու գրկեք նրանց:
Պլանավորեք ձեր հանգիստը երկրից դուրս, թեկուզ կարճ ժամանակով:
Ամեն օր նայեք հայելուն ու ասեք, որ դուք ամենասիրունն եք,ամենաառողջը ու ամենաերջանիկը...
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 702
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598