Տոմատի հյութ. օգուտներ ու վնասներ

Լոլիկի հյութը պահպանում է հասուն լոլիկի վիտամիններն ու արժեքավոր հատկությունները, հարուստ է պեկտինով, մանրաթելով , բետա-կարոտինով, B, C վիտամիններով։ Պարունակում է մագնեզիում, երկաթ, կալցիում և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութեր:


 

Լոլիկի հյութի մեջ պարունակվող ֆոլաթթուն ազդում է նյարդային համակարգի գործունեության վրա և օգնում է պայքարել սթրեսի և նյարդային խանգարումների դեմ: Տոմատի հյութը խորհուրդ է տրվում սրտանոթային հիվանդություններով, գաստրիտով (ցածր թթվայնությամբ), ինչպես նաև անեմիայով տառապող մարդկանց։

 

Այն նորմալացնում է երիկամների աշխատանքը և նյութափոխանակությունը: Օգնում է ազատվել տոքսիններից և ազատ ռադիկալներից։ Լոլիկի հյութը բնական հակաօքսիդանտ է, այն պաշտպանում է օրգանիզմը ծերացումից. մաշկը դարձնում է ավելի առաձգական և խոնավ:

Տղամարդկանց սննդակարգում լոլիկի հյութի առկայությունը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Խթանում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը։

Օրական մեկ բաժակ լոլիկի հյութը կապահովի լիկոպենի օրական պահանջը կանանց օրգանիզմում, Ապացուցված է, որ լիկոպենը կանխում է երակների լայնացումը և օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

Տոմատի հյութը օգտակար է նաև հղիության ընթացքում։ Այն հեռացնում է ավելորդ հեղուկը, վերացնում է այտուցը, օգնում է հաղթահարել տոքսիկոզը: Բացի այդ, ծառայում է որպես վիտամինների աղբյուր, որոնք անհրաժեշտ են հղի կնոջ օրգանիզմի համար: Օրինակ, մագնեզիումի պարունակության շնորհիվ նվազեցնում է ուշ փուլերում կծկումների առաջացման ռիսկը։

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալներով՝ մեկ տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ չի տրվում տոմատի հյութ տալ: Մեկ տարեկանից հետո կարելի է տալ միայն որակյալ  լոլիկից պատրաստված հյութ։


Լոլիկի հյութի վնասակարության մասին

Լոլիկը հազվադեպ է ալերգենիկ, այն չի մտնում ալերգենների առաջին տասնյակի մեջ, բայց անհատական ​​ռեակցիան չի կարելի բացառել։ Հետևաբար, ալերգիկ ռեակցիաներին հակված մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն լոլիկի հյութը: Այն հակացուցված է նաև ստամոքսի խոց և ստամոքսահյութի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։

Լոլիկի հյութը խորհուրդ է տրվում խմել թռիչքների ժամանակ, քանի որ ինքնաթիռում երկար մնալու ընթացքում արյունը սկսում է լճանալ, վատ է շրջանառվում, իսկ լոլիկի հյութը հիանալի կանխարգելիչ միջոց է արյան մակարդուկների համար։

Լոլիկի հյութից առավելագույն օգուտ ստանալու համար խորհուրդ է տրվում այն ​​խմել բուսական յուղերի և խոտաբույսերի հետ։

3

TAG: Օգտակար, տոմատի հյութ, լոլիկի հյութ, պեկտին, մանրաթել, գաստրիտ, շագանակագեղձ, տեստոստերոն, լիկոպեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները