Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Հնարավո՞ր է ամենօրյա սննդակարգից հանել շաքարավազը: Ինչպե՞ս կազդի այս փոփոխությունը օրգանիզմի վրա: Արդյո՞ք դա կօգնի նիհարել և բարելավել կազմվածքը: Չե՞ն լինի արդյոք բացասական հետևանքներ։
Ստամոքսում շաքարը բաժանվում է ֆրուկտոզայի և գլյուկոզայի: Գլյուկոզան էներգիայի հիմնական աղբյուրն է, որն անհրաժեշտ է ուղեղի, մկանների և ներքին օրգանների բնականոն գործունեության համար։ Եթե օրգանիզմը չի ստանում բավարար գլյուկոզա, մարդն իրեն թույլ է զգում, դժվար է կենտրոնանում, ֆիզիկական աշխատանք կատարում, շարժվում, հնարավոր է անգամ կորցնի գիտակցությունը։ Գլյուկոզայի երկարատև պակասով նկատվում է մարսողական համակարգի հյուծում և խանգարում:
Ժամանակակից մարդու օրգանիզմ ներթափանցող գլյուկոզայի մեծ մասը շաքարի տեսքով է։ Ռաֆինացված շաքարավազը 19-րդ դարի վերջին դարձավ մատչելի սննդամթերք։ Մինչ այս այն արտադրվում էր շատ փոքր քանակությամբ և բացակայում էր մարդկանց ամենօրյա ճաշացանկից, ու դա չէր խանգարում մարդուն կատարել աշխարհագրական և մտավոր հայտնագործություններ, պատերազմել, գործել սխրանքներ։
Շաքարավազի վնասները
Սննդաբանները խորհուրդ են տալիս առողջ մարդկանց սահմանափակել շաքարի ընդունումը՝ ոչ ավելի, քան օրական 25-30 գրամով: Սակայն, ըստ վիճակագրության, Ռուսաստանում սպառման միջին ցուցանիշը 107 գրամն է, ԱՄՆ-ում՝ 160 գրամը։
Քաղցր կյանքն ունի դառը հետևանքներ.
Գիրություն – սպիտակ բյուրեղների յուրաքանչյուր գդալով ստանում ենք 20-30 կալորիա, որոնք վերածվում են ճարպային կուտակումների, քաշն ավելանում է, դժվարանում է շարժվելը, և զարգանում են հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, իմունիտետի նվազում, աթերոսկլերոզ, արյան անոթների պատերի վնասում, ոսկրերի ամրության նվազում, ատամի էմալի քայքայում բերանի խոռոչում միկրոօրգանիզմների տարածումից:
Քաղցրավենիքը քայքայելու և մարսելու ընթացքում ստամոքսը, լյարդը, երիկամները և ենթաստամոքսային գեղձը ծանրաբեռնվում են, խանգարվում է նրանց աշխատանքը, զարգանում են էնդոկրին, մարսողական և արտազատման համակարգերի հիվանդություններ:
Շաքարավազի օգուտները
Շաքարի չափից ավելի օգտագործումը վնասակար է, բայց օրգանիզմը չի կարող լիովին զրկվել գլյուկոզայից, այնանհրաժեշտ նորմալ նյութափոխանակության համար։ Եթե այն խախտվում է, նվազում է աշխատունակությունը։ Ուղեղի բջիջները մնում են առանց անհրաժեշտ սննդի ու ավելի դանդաղ են աշխատում, մարդու համար դժվար է դառնում կենտրոնանալը, մտքերն արտահայտելը, նոր գաղափարներ գեներացնելը։ Ի հայտ է գալիս դյուրագրգռություն և ագրեսիվություն։ Բայց բավական է ուտել քաղցր մի բան և մի քանի րոպեից ստանում եք ուժ, թարմ մտքեր, և լավանում է տրամադրությունը։
Գլյուկոզա պարունակվում է ոչ միայն սպիտակ ռաֆինացված շաքարի մեջ: Գլյուկոզան բնական ածխաջուր է, որն առատորեն հանդիպում է քաղցր մրգերի և բանջարեղենի մեջ: Բնական շաքար կա մեղրի, կաթնամթերքի և ընկույզի մեջ։ Դրանց օգտագործումը թույլ է տալիս ստանալ գլյուկոզայի, ֆրուկտոզայի, կաթնաշաքարի օրական չափաբաժինը, որը բավարար է օրգանիզմի բնականոն գործունեության համար։
Ինչու՞ է դժվար հրաժարվել քաղցրավենիքից
Ռաֆինացված շաքար օգտագործելիս ուղեղն արտադրում է սերոտոնին և դոֆամին՝ հաճույքի հորմոնները: Այն թմրանյութի նման կախվածություն է առաջացնում։ Դրանից հրաժարվելը կարող է առաջացնել դյուրագրգռություն, դեպրեսիա, անհանգստություն, աշխատունակության անկում, ֆիզիկական և ինտելեկտուալ աշխատանքի ընթացքում արագ հոգնածություն, գլխացավեր, անքնություն, մկանային ցավ, ախորժակի կորուստ:
Եթե կամքի ուժ դրսևորեք և հրաժարվեք քաղցրավենիքից, այդ բացասական հետևանքները կվերանան 2-3 շաբաթից։ Հետո կկարգավորվեն քունը և ախորժակը, ձեզ ավելի թեթև կզգաք, կբարելավվեն ձեր ինքնազգացողությունն ու տրամադրությունը։
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 766
17.02.2023 Դիտված : 703