Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Լոբին հեշտությամբ մարսվող սպիտակուց է։ Այն մսի հիանալի այլընտրանք է բուսակերների և պահքի հետևորդների համար։ Կարմիր լոբին պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը սննդային արժեքի առումով չի զիջում մսի սպիտակուցին։ Բացի այդ, լոբու սպիտակուցը կլանվում է 70-80%-ով։
Կարմիր լոբին պարունակում է նյութեր, որոնք ճնշում են ախորժակը, ինչպես նաև կանխում են արագ ածխաջրերի կլանումը, այդպիսով նվազեցնելով օրգանիզմ մտնող կալորիաների քանակը։
Կարմիր լոբու մեջ պարունակվող արգինինն ունենալով ինսուլինանման ազդեցություն, ինչը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը և նվազեցնում է շաքարախտի զարգացման ռիսկը։
Կարմիր լոբին պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել։ Բուսական մանրաթելերը բարենպաստ ազդեցություն ունեն մարսողական համակարգի վրա՝ օգնելով մաքրել աղիքները և հեռացնել թափոններն ու տոքսինները։ Մեկ բաժակ լոբին բավարարում է օրգանիզմի մանրաթելի օրական պահանջը։
Կարմիր լոբու մեջ պարունակվող ծծումբը դրական ազդեցություն ունի անձեռնմխելիության վրա և մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ։ Հակաօքսիդանտային հատկությունները արագացնում են տոքսինների վերացումը և նաև բարելավում են իմունային համակարգը։
Լոբին պարունակում է բազմաթիվ կարևոր սննդանյութեր օրգանիզմի համար։ Կարմիր լոբին ռեկորդակիր է ալյումինի, բորի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի և պղնձի առկայությամբ։ Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, ֆոսֆոր և երկաթ։ B վիտամինները, ինչպես նաև C, E, K և էական ամինաթթուները անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար։
Կարմիր լոբին ունի նաև վնասակար հատկություններ
Լոբին չպետք է ուտել հում վիճակում, քանի որ դա կարող է թունավորում առաջացնել։ Հում լոբին պարունակում է թունավոր նյութեր, որոնք հեշտությամբ չեզոքացվում են ջրում թրջելով կամ որևէ ջերմային մշակման միջոցով։
Պոդագրայով հիվանդները պետք է սահմանափակեն լոբու օգտագործումը։ Այն պարունակում
է
պուրիններ
կոչվող
նյութեր։
Երբ
դրանք
քայքայվում
են,
արտազատվում
է
միզաթթու,
ինչը
մարդկանց
երիկամները
չեն
կարողանում
հեռացնել։
Միզաթթվի
բարձր
մակարդակը
կարող
է
հանգեցնել
պոդագրայի։
Բացի
այդ,
տարեցները,
երեխաները
և
ստամոքսի
ու
աղիքային
հիվանդություններով
տառապող
մարդիկ
պետք
է
զգույշ
լինեն
լոբի
ուտելիս։
Լոբի
ուտելուց
հետո
մարսողական
խնդիրները
կարող
են
հանգեցնել
փքվածության
և
գազերի
առաջացման։
Այս
մթերքը
երկար
ժամանակ
է
պահանջում
մարսվելու
համար,
ուստի
խորհուրդ
չի
տրվում
լոբի
ուտել
քնելուց
կարճ
ժամանակ
առաջ,
որպեսզի
ստամոքսում
ծանրության
զգացողություն
չառաջանա։
15.03.2023 Դիտված : 1117
21.02.2023 Դիտված : 1079
13.02.2023 Դիտված : 1027
30.10.2022 Դիտված : 972