Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Շատերը փորձում են արագ նիհարել և կարծում են, որ եթե դիմանան և մի քանի օր ծոմ պահեն, կարող են արագ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։ Իրականում կան շատ պարզ կանոններ, որոնք կօգնեն նվազեցնել քաշը։ Պարզապես պետք է կամքի ուժ և ձգտում։
1. Սահմանեք ճիշտ նպատակ
«Նիհարել որոշում կայացնելուց առաջ հարցրեք ձեզ, թե ինչու է ձեզ պետք այն։ Օրինակ՝ դուք ցանկանում եք հաճույքով նայել ձեր արտացոլանքին հայելու մեջ, հագնել ձեզ դուր եկած ցանկացած հագուստ կամ նվազեցնել առողջության հետ կապված ռիսկերը։ Դուք պետք է սահմանեք նպատակին հասնելու չափանիշները (օրինակ՝ մինուս N կիլոգրամ, հագուստի այս չափս և այլն)։ Կարևոր է, որ նպատակները լինեն իրատեսական և համապատասխանեն ձեր կենսակերպին և ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Օրինակ, եթե նպատակը քաշի կորուստն է, ապա դուք պետք է օրական 10-15%-ով ավելի շատ կալորիաներ ծախսեք, քան ընդունում եք։ Հակառակ դեպքում, ոչ մի դիետա չի աշխատի։
2. Որոշեք վարքագծի ռազմավարությունը
Կալորիականության չափավոր սահմանափակումը պետք է համատեղել ֆիզիկական ակտիվության ավելացման հետ: Սա կօգնի օրական ավելի շատ կալորիա այրել, պետք է կարողանաք կառավարել սթրեսը, վերականգնել քնի-արթնացման ցիկլը, ընդունել բավարար ջուր: Ծայրահեղ սահմանափակող դիետաները կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ սննդից ստացվող սննդանյութերի և վիտամինների անբավարարության զարգացման պատճառով։
3. Վերահսկիչ տարրեր
Սնունդը տեսողականորեն ավելի շատ կերևա, եթե վերցնեք փոքր ափսե մեծի փոխարեն։ Կարող եք օգտագործել չափիչ բաժակներ և կշեռքներ՝ մթերքի քանակը չափելու և չափից շատ չուտելու համար։
4. Սահմանափակեք սննդի ընդունումը
Սննդի օպտիմալ քանակը օրվա ընթացքում 3-4 է։ Սա կօգնի ձեզ խուսափել սովից և կանխել քաշի ավելացումը։ Կերեք դանդաղ՝ կենտրոնանալով համի վրա, այս կերպ դուք ավելի շատ հաճույք կստանաք ձեր ուտելիքից, կբարելավեք մարսողությունը և չեք բաց թողնի հագենալու պահը։
5. Ջուր խմեք
Երբեմն սովի զգացումը կարող է պայմանավորված լինել ջրազրկմամբ։ Այնպես որ, մի մոռացեք ջուր խմել ամբողջ օրվա ընթացքում։ Կարող եք ջրին ավելացնել անանուխ, ռեհան, հատապտուղներ կամ կիտրոնի կտորներ՝ ըստ ձեր ճաշակի։ Առաջարկվող ջրի քանակը օրական 35 մլ է մարմնի քաշի մեկ կիլոգրամի համար։
Եթե դիետաներից նյարդերը տեղի են տալիս, ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը և մի քիրչ նվազեցրեք հաջորդ օրվա սննդի կալորիականությունը։
Թվարկենք քաշը նվազեցնելու կանոններն ավելի պարզ․
- Առավոտյան խմեք մի բաժակ տաք ջուր
-️Անպայման նախաճաշեք
-️Սնվեք փոքր չափաբաժիններով, բայց յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ
-️Սնվեք երեկոյան 6-ից հետո, բայց քնելուց 3-4 ժամ առաջ
-️Կերեք ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից (երբեմն կարող եք)
-️Կերեք ցանկացած միրգ, բայց նվազեցրեք բանանի և խաղողի օգտագործումը
-️Կերեք ցանկացած հացահատիկային մշակաբույս, բացի սպիտակ բրնձից
-️Կաթնամթերք՝ ոչ ավելի, քան 1% ճարպային պարունակությամբ
-️Սպառեք սպիտակուցներ՝ ձու, միս, հավ, ձուկ, կաթնաշոռ, ծովամթերք
-️Մի՛ կերեք մայոնեզ, կետչուպ, տապակած, ճարպոտ, ալյուրից կամ այլ քաղցր մթերք
-️Մի՛ խմեք գազավորված քաղցր ջուր
-Օրական առնվազն 20-30 րոպե հատկացրեք մարզումներին
15.03.2023 Դիտված : 932
21.02.2023 Դիտված : 863
13.02.2023 Դիտված : 858
17.02.2023 Դիտված : 763