Ինչու է փորի վրա քնելը վտանգավոր

Գիշերային հանգստի ժամանակ մարմնի դիրքն ազդում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Առողջ քնի հիմնական բաղադրիչը ճիշտ հանգստի դիրքի ընտրությունն է։ Շատերը նախընտրում են քնել փորի վրա, բայց կա կարծիք, որ այս դիրքը սխալ է և նույնիսկ վտանգավոր է առողջության համար։


 

Ինչի՞ կարող է հանգեցնել փորի վրա քնելու սովորությունը։


Մեջքի ցավեր

Փորի վրա քնելիս տուժում են պարանոցն ու մեջքը։ Երբ գլուխը 6-8 ժամ գտնվում է անբնական դիրքում, ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է, ինչը կարող է առաջացնել մեջքի քրոնիկ ցավեր։


Արյան շրջանառության խանգարումներ

Փորի վրա պառկած դիրքում, պարանոցը թեքվում է։ Այս դիրքում զարկերակներից մեկը կարող է սեղմվել, ինչը կխաթարի արյան մատակարարումը դեպի ուղեղ։


Մաշկի խնդիրներ

Առավոտյան փորի վրա քնելը կարող է այտուցներ առաջացնել։ Որովհետև, երբ ողնաշարը գտնվում է անբնական դիրքում, լիմֆայի հոսքը խաթարվում է։ Փորի վրա քնելու սովորությունից դեմքի և դեկոլտեի շրջանի մաշկը սեղմվում է։


Ծանրություն սրտի վրա

Փորի վրա քնելիս՝ թոքերը սեղմվում են և չեն կարող լիովին բացվել շնչելիս։ Արյան մեջ մտնող թթվածնի քանակը նվազում է, և սիրտը, հանգստանալու փոխարեն, ստիպված է ավելի ինտենսիվ աշխատել։


Հաճախակի զուգարան գնալու ցանկություն

Փորի վրա պառկելը մեծացնում է ճնշումը միզապարկի վրա, ինչը կարող է զուգարան գնալու համար արթնանալու պատճառ լինել ։


Փորի վրա քնելն իհարկե ունի նաև  օգտակար հատկություններ։

Քնելը փորի վրա խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տառապում են խռմփոցից, աղիքային կոլիկից, գազերի առաջացումից, գաստրիտից և խոցից։ Բացի այդ, փորի վրա պառկելը ճնշում չի գործադրում երիկամների վրա, ինչը նպաստում է օրգանիզմի ավելի լավ մաքրմանը։

5

TAG: Առողջություն, օրգանիզմ, սթրես, քուն, փորի վրա, մեջք, արյան շրջանառություն, մաշկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները