Մթերքներ, որոնք մաքրում ու պաշտպանում են լյարդը

Լյարդը մեր օրգանիզմի սանիտարն է։ Բոլոր վնասակար նյութերն անցնում են լյարդի միջով և հետագայում հեռացվում: Բայց երբ դրանք չափազանց շատ են, օրգանը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը, ինչը հանգեցնում է լյարդի հիվանդության։ Իսկ լյարդի բուժումն այս դեպքում միայն բժշկի ցուցումներին հետևելը չէ։ 

Ուշադրություն դարձրեք լյարդի համար անհրաժեշտ առողջ մթերքներին, որոնք կօգնեն նրան մաքրվել և վերականգնվել։

 

Վնասակար քիմիական նյութերը լյարդում փոխակերպվում են ավելի քիչ վնասակար, ջրում լուծվող նյութերի: Այս փոխակերպումը տեղի է ունենում երկու փուլով, որից հետո դրանք արտազատվում են։ Լյարդը մաքրելու համար անհրաժեշտ են հակաօքսիդանտներ։ Կարևոր են այն մթերքները, որոնք նվազեցնում են խոլեստերինը, հատկապես վատ խոլեստերինը և տրիգլիցերիդները:

Առաջարկում ենք առողջարար մթերքների փունջ, որը կօգնի պաշտպանել լյարդը հիվանդություններից և արագ վերականգնել այն:

1. Բրոկկոլի և բրյուսելյան կաղամբ
Կանաչ բանջարեղենը, հատկապես խաչածաղկավոր բանջարեղենը՝ բրոկկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը պարունակում են օգտակար քիմիական նյութեր, ինչպիսիք են սուլֆորաֆանը, ինդոլ-3-կարբինոլը, 1-ցիանո-2-հիդրօքսի-3-բուտենը, արգելափակում են քաղցկեղ առաջացնող քիմիական նյութերը: Նրանք նաև բարձրացնում են լյարդի դետոքսիկացիայի համար անհրաժեշտ բնական հակաօքսիդանտ ֆերմենտների մակարդակը: Երբ օրգանիզմը ծանրաբեռնված է տոքսիններով, բնական հակաօքսիդանտների մակարդակը նվազում է, դրանով իսկ դանդաղեցնելով լյարդի մաքրման գործընթացը: Խաչածաղկավոր բանջարեղենը պարունակում է ֆիտոստերոլներ, որոնք նվազեցնում են ինչպես բարձր խոլեստերինը, այնպես էլ լյարդում կուտակված տրիգլիցերիդները: Ձեր լյարդին ամեն օր անրաժեշտ է կանաչ, խաչածաղկավոր բանջարեղեն: Եթե ​​ ունեք հիպոթիրեոզ, եփեք բանջարեղենը ուտելուց առաջ։

2. Բազուկ
Բետալայնը՝ բազուկի հակաօքսիդանտ պիգմենտը, ֆլավոնոիդների, ֆենոլաթթուների և վիտամին C-ի հետ միասին ապահովում են լյարդի բուժում և պաշտպանում օքսիդատիվ սթրեսից (քաղցկեղածին նյութեր): Բազուկը կկարգավորի նյութափոխանակությունը, կնվազեցնի ֆերմենտների ակտիվությունը, որոնք մեծացնում են ազատ ռադիկալների քանակը դետոքսիկացիայի ժամանակ։ Ձեր լյարդը պաշտպանված կլինի թունավոր միացություններից։ Շաբաթը 2-3 անգամ մեկ մեծ բազուկի հյութը օգտակար կլինի լյարդի համար։

3. Թունա և սաղմոն
Օմեգա-3 ճարպաթթուները կարելի է գտնել ձկան մեջ, ինչպիսիք են թունան, սաղմոնը, իշխանը, սկումբրիան: Սրանք կանխում են լյարդում տրիգլիցերիդների ձևավորումը, նվազեցնում են լյարդի ճարպը: Օմեգա-3 ճարպաթթուները նաև բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը: Լյարդի համար օգտակար ճարպաթթուներ են պարունակում ձուն, ընկույզը և ավոկադոն: Սակայն սննդակարգում միայն դրանք ներառելը բավարար չի լինի։ Դուք նաև պետք է նվազագույնի հասցնեք օմեգա-6 ճարպաթթուների, օրինակ՝ բուսական յուղերի ընդունումը: Շաբաթական կարելի է ուտել առնվազն մոտ 100 գրամ յուղոտ ձուկ, եթե դուք սրտի հետ խնդիրներ չունեք: Եթե ​​ ունեք բարձր տրիգլիցերիդի մակարդակ, կարող եք օրական 2-4 գրամ ձկան յուղ ընդունել:

4. Ամլա՝ հնդկական հաղարջ
Ամլան լյարդի առողջության համար բնական միջոց է: Վիտամին C-ով հարուստ այս միրգը բուժում է լյարդի տարբեր հիվանդություններ, օրինակ՝ դեղնախտը: Քանի որ ամլան նվազեցնում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը, այն օգտակար է լյարդի հիվանդությունների դեպքում:

5. Հատապտուղներ
Հատապտուղները հարուստ են պոլիֆենոլներով և անտոցիանիններով՝ հակաօքսիդանտ պիգմենտներով: Լոռամիրգը, սև հաղարջը և հապալասը, հատկապես արդյունավետ են լյարդում ճարպի կուտակումը կանխելու համար: Կարող եք ուտել օրական 100 գ հատապտուղ։

6. Թուրինջ և խաղող
Այս մրգերն ապահովում են լյարդի մաքրումը և բուժումը: Թուրինջը իր  հակաօքսիդանտներով առողջ է պահում լյարդը ալկոհոլային վնասակար ազդեցությունից: Կարմիր և սև խաղողը նույնպես հակաօքսիդանտների մեծ աղբյուր են և ապահովում են լյարդի սահուն աշխատանքը։ Խուսափեք թուրինջի օգտագործումից, եթե դուք խոլեստերինի, արյան բարձր ճնշման, անքնության, ալերգիկ ռեակցիաների և նեվրալգիայի դեղեր եք ընդունում:

7. Օպունցիա՝ կակտուսի ուտելի տեսակ
Կակտուսի այս տեսակը օգտագործվում է ավանդական բժշկության մեջ և բուժում է լյարդը: Քանի որ լյարդը քայքայվում է ալկոհոլից, կակտուսի հյութը նվազեցնում է բորբոքումն ու քայքայումը, նորմալացնում է լյարդի ֆերմենտի արտադրությունը և խոլեստերինի մակարդակը:

8. Ընկույզ
Առողջ ճարպեր և սննդանյութեր, ներառյալ վիտամին C պարունակող ընկույզները լյարդի համար օգտակար մթերքներ են: Դրանց կանոնավոր օգտագործումը բարելավում է լյարդի ֆերմենտների մակարդակը: Լյարդի առողջությունն ամրապնդելու համար հարկավոր է ամեն օր մի բուռ ընկույզ (մոտ 30 գրամ) ուտել։

9. Ձիթապտղի յուղ
Որպեսզի ձեր լյարդը լավ աշխատի, արևածաղկի ձեթը փոխարինեք ձիթապտղի յուղով: Այն բարելավում է լյարդի ֆերմենտի մակարդակը: Հետազոտությունների համաձայն՝ խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 1 ճաշի գդալ (6,5 մլ) ձիթապտղի յուղ։

1

TAG: Առողջություն, օրգանիզմ, սթրես, լյարդ, բրոկոլի, թուրինջ, խոլեստերին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները