Դիաբետի 10 անճանաչելի ախտանշանները

Այս ցանկը կօգնի ձեզ հասկանալ խնդիրը և ժամանակին միջոցներ ձեռնարկել:


 

Այս էնդոկրին հիվանդության ախտանիշները ճանաչելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շաքարախտը ազդում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա։

Շաքարախտը լուրջ էնդոկրին հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով և օրգանիզմում դրա տարածման և օգտագործման անհավասարակշռությամբ: Այն պահանջում է արագ ախտորոշում և պատշաճ բուժում, հակառակ դեպքում կարող են առաջանալ լուրջ առողջական բարդություններ՝ սրտի, երիկամների և նյարդերի հիվանդություն, ինսուլտ:

Շաքարախտի հայտնի ախտանիշներից բացի, կան բժշկին դիմելու մի քանի հուշող ախտանիշներ:


Երկար չլավացող վերքեր


Եթե վնասվածքները երկար ժամանակ են պահանջում ապաքինման համար, կարող է վկայել շաքարախտի մասին:


Ծակծկոցներ ոտքերում և ձեռքերում


Շաքարային դիաբետի մասին կարող են վկայել նաև ոտքերի քորը, ծակծկոցը, թմրությունը և այլ ցավեր,  հազվադեպ նաև  ձեռքերում: Վերջույթների ծակծկոցն ու թմրությունը կարող են լինել այլ հիվանդությունների ախտանիշ, իսկ շաքարախտի դեպքում դրանք առաջանում են նյարդերի վերջավորությունների վնասման պատճառով։


Չոր  մաշկ


Շաքարային դիաբետը բնութագրվում է մաշկի չորությամբ, որը ժամանակի ընթացքում կարող է բորբոքվել: Դա պայմանավորված է նրանով, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում օրգանիզմը ազատվում է հսկայական քանակությամբ ջրից և կորցնում հեղուկը: Մաշկը ջրազրկվում է, դառնում է չոր և հեշտությամբ վնասվում։


Մշուշոտ տեսողություն


Նման փոփոխություն կարող է առաջանալ, երբ շաքարի մակարդակը բարձրանում է, բայց տեսողությունը պետք է պարզվի հենց շաքարի մակարդակն իջնի։


Հոգնածություն և թուլություն


Իհարկե, սա տարբեր խանգարումների ախտանիշ է, բայց անուշադրության մատնել պետք չէ։ Շաքարային դիաբետով մարդիկ հաճախ ունենում են հոգնածության զգացում, քանի որ երբ շաքարը չի կարողանում ներթափանցել բջիջներ՝ էներգիա հաղորդելու համար, այն հայտնվում է երիկամներում, որոնք պետք է ավելի շատ աշխատեն՝ ավելորդ շաքարից ազատվելու համար: Այս գործընթացը կարող է հանգեցնել հիվանդի անսովոր հոգնածության կամ թուլության:


Դեպրեսիայի կամ դյուրագրգռության ախտանիշներ


Այս հիվանդության առկայությունը կարող է առաջացնել  դյուրագրգռության և դեպրեսիվ տրամադրությունների աճ:


Ախորժակի ավելացում

Եթե ​​նկատում եք, որ սովորականից ավելի շատ եք ուտում կամ նույնիսկ մեծ քանակությամբ կերակուրից հետո չեք կշտանում, ստուգեք շաքարի պարունակությունը արյան մեջ:


Մշտական
​​ծարավ


Եթե
​​օրական չորս լիտրից ավելի ջուր եք խմում և դեռ շատ ծարավ եք զգում, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր արյան շաքարի մակարդակը կարող է չափազանց բարձր լինել: Ուշադրություն դարձրեք այս ախտանիշին։


Հաճախակի եք գնում զուգարան


Շատերն անտեսում են զուգարան գնալու աճող անհրաժեշտությունը։ Սա իրականում շաքարախտի տարածված ախտանիշ է և չպետք է անտեսվի: Միջին հաշվով, մարդը պետք է օրական չորսից յոթ անգամ գնա զուգարան։ Եթե
​​դուք դա անում եք ավելի հաճախ, ապա դա կարող է վկայել երիկամների վրա ավելացած սթրեսի մասին՝ փորձելով հեռացնել ավելորդ շաքարն արյունից: Եթե ​​գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում եք զուգարան գնալու համար, սա նույնպես կարող է լինել շաքարախտի վաղ նշան:


Միզուղիների վարակներ


Բացի զուգարան գնալու ցանկությունից, դուք կարող եք նկատել նաև ավելի տհաճ հետևանքներ՝ ցիստիտի և միզուղիների այլ վարակների տեսքով։ Շաքարային դիաբետը հաճախ դառնում է միզասեռական համակարգի վարակիչ և բորբոքային հիվանդությունների զարգացման ֆոն։


Այս ախտանիշների դեպքում պետք է արագ գործել: Ճիշտ սննդակարգը, կանոնավոր վարժությունները, արյան ու մեզի գլյուկոզայի մակարդակի մշտական
​​մոնիտորինգը կօգնեն ձեզ պահպանել ձեր սովորական կենսակերպը:

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

11

TAG: առողջություն, դիաբետ, շաքարախտ, ախտանիշ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները